Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին


Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ Կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի Կառավարության պատրաստակամությունը:

 Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը։

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում` վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել:

Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը և նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև և կայուն խաղաղություն:

Հաջորդիվ, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Լրահոս

ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»
Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները
Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց
«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին
«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու

Լրացուցիչ նորություններ

...

ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան

Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում

Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան

Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները

Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)

ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա

Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից

Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին

Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան

️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին

Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին

Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին

Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը