Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունն ու կառավարման ժամանակահատվածը գնահատելու համար հարկավոր է կիրառել համակողմանի և բազմաշերտ վերլուծություն, որը ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական արդյունքները, այնպես էլ հասարակության ընկալումն ու պատմական համատեքստը։

Այս տեսանկյունից հատկապես կարևոր է դիտարկել, թե տվյալ ղեկավարն ինչ ժառանգություն է ստացել, և ինքն ինչ ժառանգություն է թողել հետագա սերունդներին կամ առնվազն հետագա իշխանություններին։Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։

Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Ընդ որում, նա անդրադառնում էր ոչ միայն անցյալ տարվա արդյունքներին, ինչպես ակնկալվում էր, այլև հետ էր գնում դեպի 2018 թվական։

Օրինակ՝ նա նշում էր, որ 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան ավելացել են։ Բայց պետք է նկատել, որ Հայաստանի գրանցած աճի մեջ ոչ մի արտառոց հանգամանք չկա, դա ընդամենը ենթադրում է բնականոն զարգացում։

Դեռ ավելին՝ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում Հայաստանը կարող էր ավելի բարձր տնտեսական արդյունքներ գրանցել։ Ավելին, տնտեսության ներուժն ամբողջովին չի օգտագործվել, ու տնտեսական աճի առյուծի բաժինը գրանցվել է ուղղակի արտաքին գործոնների ազդեցության պայմաններում։ Ստացվում է, որ ձեռքբերում պետք է համարել անգամ այն, որ հետընթաց չենք ունեցել։

Այսինքն, պետք է գոհ լինենք, որ դեռ տնտեսություն ունենք։ Մյուս կողմից էլ՝ թանկացումներն այն աստիճանի են, որ այս տարիների ընթացքում մարդկանց եկամուտների ավելացումը, եթե դրանք կան էլ, ընդհանրապես չի զգացվում։ Նույնիսկ հակառակը:

Հարկերի ու տուրքերի ավելացումն էլ ընկնում է հասարակ սպառողի ուսերին, քանի որ տնտեսվարողներն ավելացնում են ապրանքների գները, որպեսզի իրենք նույն շահույթն ունենան։Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե վենդետա չեն արել։ Իսկ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների նկատմամբ իրականացվող տեռորն ինչի՞ արդյունք են՝ նամանավանդ ընտրական գործընթացներին զուգահեռ։

Առավել ևս՝ այդ գործերն այնքան փնթի էին կարված, որ որոշ ժամանակ անց քանդվում են, ինչն ինքնին խոսում է դրանց քաղաքական բաղադրիչի մասին։ Նման դեպքերն այնքան շատ են, որ դժվար է անգամ թվարկելը։

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին