Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան... թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հաշվի առնելով, թե ցեղասպանական ոճրագործ թուրքական իշխանության հետ բարեկամանալու, եթե ոչ՝ եղբայրանալու ինչ դիրքորոշում է որդեգրել, ավելի ճիշտ՝ ինչ «քաղաքականություն» է վարում Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությամբ հանդերձ, ամենևին զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցում նման օտարոտի, ավելի ճիշտ՝ մերժողական վերաբերմունք են ցուցաբերում:Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում:

Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են:

Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքինքաղաքական առաջնահերթություն չէ այլևս:

Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջնախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը: Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության:

Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում: Ինչպես ասվում է՝ սրտից ջնջած, մտքից հանած:Ու այդ խորապատկերում միանգամից ուշադրություն է գրավում ՀՅԴ կողմից ավանդաբար կազմակերպվող «Ջահերով երթը»:

Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը», որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:Սա պարզապես երթ չէ, առավել ևս՝ հիմա, այս տարի, այլ, կարծում ենք, նաև վկայությունն այն բանի, որ հայերս՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ամենևին համաձայն ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին