Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո


UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին NEWS.am-ը մի քանի հարց է ուղղել։Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել այդ մարդուն հայ ժողովրդի ապագայի մեջ ունեցած հսկայական ավանդի համա՞ր։ Ի՞նչ կասեք։Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս առաջնորդները գտնվում են Բաքվի բանտում, քանի որ ցեղասպանության զոհ են։ Դա ուղերձ է Լեռնային Ղարաբաղի ամբողջ ժողովրդին. «Եթե վերադառնաք, մենք կհարձակվենք ձեզ վրա»։ Եվ սա վշտալի է, քանի որ հենց այսպես սկսվեց 1915 թվականի ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքերը ձերբակալեցին հայկական վերնախավին, հիմա էլ նույն բանն է կատարվում։

Նրան բանտում են պահում որպես պատանդ, և սա ուղերձ է մյուս հայերին. «Մի՛ վերադարձեք, մեզ հետ գլուխ չդնե՛ք»։Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ շփվե՞լ եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​փաստին, որ նրան այժմ պահում են Բաքվում։Անցյալ տարի, երբ ուսումնասիրում էի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կապվեցի նրա հետ և մենք Zoom-ով զրուցեցինք։ Նա Լեռնային Ղարաբաղի երկու առաջնորդներից մեկն է, որոնց հետ ես խոսել եմ։ Ուստի նրա բանտարկությունը ես շատ ցավոտ եմ տանում։ Ուստի ինձ համար հատկապես կարևոր է այժմ այս դպրոցում լինելը: Այստեղ դուք կարող եք տեսնել նրա գաղափարի մարմնավորումը՝ ուսուցանել երեխաներին ամբողջ աշխարհից այս գեղեցիկ վայրում՝ հայկական գյուղում։ Դա աներաւակայելի է, և ես ցավում եմ, որ նա այժմ բանտում է: Ինձ համար հարց է. ինչպե՞ս կարող է դպրոցը Ռուբենի տխուր փորձառությունը փոխակերպել կրթական նախագծի: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Հակամարտություններ կան Գազայում, Ուկրաինայում, Իսրայելում՝ ամենուր։

Այսպիսով, մենք պետք է երեխաներին սովորեցնենք, թե ինչպես վարվել այս խնդիրների հետ, և այդ պատճառով Ռուբենի հետ կապված ինչ-որ բան անելու գաղափարը չի հանգում հետեւյալ արտահայտությանը. «Երեխաները պետք է ինչ-որ բան անեն այն մարդու համար, որը ստեղծել է այս վայրը»: Մենք պետք է օգնենք նրանց հասկանալ գլոբալ խնդիրների էությունը և սովորեցնել նրանց մասնակցել դրանց լուծմանը։Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող մյուս հայ բանտարկյալներին ազատելու համար։ Միջազգային իրավունքի շրջանակում այս խնդրի լուծման հեռանկարներ տեսնո՞ւմ եք, թե՞ լուծումը հիմնականում քաղաքական հարթության վրա է։Ոչ, խնդիրն այն է, որ այս մարդկանց կալանքի տակ պահելու պատճառ չկա, և Ադրբեջանում չկան դատավորներ, որոնք կարող էին նրանց ազատ արձակել։ Սա միայն իմ կարծիքը չէ։ 2023 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունն ուսումնասիրեց Բաքվի, Ադրբեջանի դատական ​​համակարգը և պարզեց, որ բանտերում խոշտանգումներ են կիրառվել և սպանություններ կատարվել, և այնտեղ անկախ դատական ​​համակարգ գոյություն չունի: Այսինքն՝ չկա դատական ​​համակարգ, որը կարող է հետաքննել հանցագործությունները։ Մեզ պետք է, որ պարոն Ալիևը ազատի նրանց, և COP29-ը դրան հասնելու հնարավորություն է: Սա պետք է անեն Հայաստանը և մյուս բոլորը։ Հայաստանի և Ռուբենի համար պայքարը պայքար է քաղաքակրթության համար. սա պայքար է նման գաղափարները պաշտպանելու համար։ Սա այն է, ինչ մենք անում ենք և պետք է շարունակենք անել։Դուք առաջին անգամ եք UWC Dilijan-ում: Կփոխանցե՞ք ձեր տպավորությունները:Այո: Լինելով այստեղ, տեսնում ես շենքերի որակը, դասավանդողների որակը, ծրագրերի որակը, ուսանողների որակը: Ինչպե՞ս կարող է այս ամենը ստեղծող մարդը Բաքվի բանտում լինել։ Մի՞թե սա խայտառակություն չէ ամբողջ աշխարհի համար։UWC Dilijan-ում ուսանել են հարյուրավոր ուսանողներ ամբողջ աշխարհից՝ օտարերկրացիներ, որոնք, ի վերջո, կազմում են Հայաստանի պատմությանը և նրա արդի խնդիրներին քաջատեղյակ մարդկանց ցանց: Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Ինչպե՞ս կարող է այս ցանցն օգնել Հայաստանին հաղթահարել ընթացիկ և ապագա մարտահրավերները:Չեմ կարծում, որ միայն դպրոցը պետք է համակարգի այս խնդրի լուծումը։ Կարծում եմ՝ մեզ հնարավորություն է պետք միասին ինչ-որ բան անելու։Այդ իսկ պատճառով այս տարի ես մասնակցեցի գլոբալ արշավի՝ հետևողականորեն օգտագործելով նույն հեշթեգները։ Այդ հեշթեգներն են՝ #StopGreenwashingGenocide (Կանգնեցնե՛լ կեղծ բնապահպաններին) և #FreeArmenianHostages (Ազատություն հայ պատանդներին)։ Տարբեր հայացքներ ունեցող մարդիկ օգտագործում էին նույն հեշթեգները։ Այս կերպ մենք փորձեցինք հասնել կոլեկտիվ գործողությունների ամբողջ աշխարհի մարդկանց մասնակցությամբ՝ հարգելով մշակութային բազմազանությունը: Արշավին մասնակցել են 30 երկրների ներկայացուցիչներ։

Մենք պետք է պայքարենք COP29-ին ընդառաջ, ապա շարունակենք պայքարը համաժողովից հետո, քանի որ միայն Լեռնային Ղարաբաղն ու Ռուբենը չէ, որ վտանգված են: Հայաստանն ինքը վտանգի տակ է։ Ես եղել եմ երկրի հարավում և տեսել, թե ինչպես է Ադրբեջանը ամրանում լեռնային շրջաններում, ուստի ասում եմ՝ «Հայաստանը վտանգված»։ Դա չի ավարտվի COP29-ից հետո:

Լրահոս

Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին
Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը
Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր
Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին
Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Լրացուցիչ նորություններ

...

Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան

Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)

Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան

Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին

ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից

Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն

Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան

Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում

Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ