Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ:

Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով:

Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է:

Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան:

Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին:

Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ:

Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:

Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի:

Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:

Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի:

Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:

Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում:

Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան:

Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ:

Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:

Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:

Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ:

Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է:

Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին:

Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից:

Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես... «պետականամետ» գործունեություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար