Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փորձ է արվելու Հարավային Կովկասն այս կամ այն զիջումների դիմաց տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհն ու աշխարհակարգի փոխվելու մասին զրույցները նոր թափ ստացան Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից և Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո:

Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ հատկապես 2020 թվականից հետո ակնհայտ դարձավ, որ աշխարհը մտել է փոփոխությունների գործնական փուլ: «Մինչև 2020 թ. աշխարհն ընթանում էր այդ փոփոխություններին ընդառաջ, տեղի էր ունենում գաղափարական, հայեցակարգային, դոկտրինալ փոփոխությունների ձևավորման, վերաձևավորման ընթացքը, որից հետո այն մտավ գործնական և կիրառական փուլ:

Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցող երկրների և Արևմտյան կոալիցիայի միջև ձևավորվել էր մի իրավիճակ, երբ բախումը հետզհետե դառնում էր անխուսափելի:

Բացի դա, արևմտյան կոալիցիայի իրական դերակատարներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը՝ ԱՄՆ-ն, բախվում էր ոչ միայն Ռուսաստանի հետ աշխարհը կիսելու հիմնախնդրին, այլև այդ բախումից հզորանում էր մեկ այլ ուժ:

2018-2019 թվականներից ԱՄՆ-ում սկսել են խոսել այն մասին, որ իրենց համար ոչ այնքան մեծ սպառնալիք է ՌԴ-ն, որքան չինական աճող հզորությունը:

Իր նախագահության նախորդ շրջանի ավարտին Թրամփը խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի ամերիկա-չինական հնարավոր բախումների պարագայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ ակնհայտ էր, որ Թրամփի՝ իշխանության վերադառնալով ամերիկյան քաղաքականությունը որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվելու: «Տեսնում ենք դոկտրինալ փոփոխություն:

Եթե մինչև 2024 թ. ավարտը ԱՄՆ-ի համար սկզբունքային էր Ուկրաինային զինելը և Ռուսաստանին սողացող ինքնաոչնչացման թմբիրի մեջ պահելը, ապա այժմ խնդիրները վերաձևակերպված են:

Այժմ առաջնահերթությունը ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտության միջոցով Ռուսաստանին արյունաքամ անելն է, այլ այդ ռեսուրսները շատ ավելի արդյունավետ տեղեր ուղղելը: ԱՄՆ-ի համար այս պահին ռազմավարական անհրաժեշտություն է դառնում ճնշել չինական աճող հզորությունը:

Երբ ավելի վաղ ասում էի, որ ԱՄՆ-ն երբևէ իր առջև չի դնելու խնդիր Ռուսաստանի տրոհման, մասնատման կամ ոչնչացման, շատերը դեմ էին արտահայտվում այս մտքին և վստահ էին՝ ուր որ է՝ Ռուսաստանը փլուզվելու է:

Բայց ԱՄՆ-ի համար ռազմավարական խնդիր է՝ պահել Ռուսաստանը: Ռուսաստանի տնտեսական, տեխնոլոգիական հզորությունը չի կարող մրցակցել ամերիկյան հզորության հետ, այն պարագայում, որ չինական հզորությունը ոչ միայն հասել, այլև սկսում է գերազանցել ԱՄՆ-ի տեխնոլոգիական ու մարդկային ներուժի հզորությանը, արտադրական հսկայական պաշարներին:

Այս բոլորին դիմակայելը Միացյալ Նահանգների համար բավականին դժվար կլինի:

Սա է պատճառներից մեկը, որ տեսնում ենք վերափոխվող ռուս-ամերիկյան հարաբերություններ: Կարծում եմ՝ նույնիսկ ինչ-որ պահի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են էլ ավելի նոր փոփոխությունների ենթարկվել:

Բնականաբար, չենք կարող ասել, որ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպումը լուծել է խնդիրներ, բայց առնվազն հնարավորություն է տվել խնդիրների լուծման համար»,-նշում է մեր զրուցակիցը:Ինչպիսի՞ն կլինի այս փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա:

«Հարավային Կովկասն աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, որի մասին ամերիկյան գրեթե բոլոր ճանաչված տեսաբանները խոսել են:

Սա պատահական չէ, որովհետև Հարավային Կովկասի դերը թե՛ ռեսուրսային տեսանկյունից, թե՛ իր աշխարհագրական դիրքով կարևոր է դեպի Միջին Ասիա ճանապարհի և անցման համար, կարևոր է կոմունիկացիոն, լոգիստիկ, ռազմավարական պաշտպանության, անվտանգային գոտիների ձևավորման տեսանկյունից:

Սա մի տարածաշրջան է, ինչպես և Մերձավոր Արևելքը, որտեղ հատվում են ամենատարբեր շահեր ու հնարավորություններ: Դրանց համադրությունն է, որ գերտերությունների համար ժամանակ առ ժամանակ դառնում է վեճերի առիթ, տարածաշրջանի բաժանման կամ այն ամբողջությամբ ստանալու նպատակադրումը:

Շատերը խոսում են Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ապագա կարգավիճակի մասին: Բոլոր աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններին Հարավային Կովկասն անհրաժեշտ է ոչ թե մասնատված, այլ իր ամբողջության մեջ, որովհետև դրա ներուժն ամբողջության մեջ է և ոչ թե առանձին վերցրած: Այն գործընթացները, որոնք սկսվեցին 2018 թվականին, և հաջորդող իրադարձությունները, մեծ հաշվով, կապված էին նաև Հարավային Կովկասում նոր ամբողջություն ձևավորելու հետ:

Ժամանակ առ ժամանակ լսում ենք թեզեր, որ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները պետք է համագործակցային հարթակ ձևավորեն:

Եթե վերադառնանք նախորդ դարասկիզբ, երբ ռուսական հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դուրս եկան Հարավային Կովկասից, վերջինիս երկրների անկախությանը նախորդել էր ընդհանուր կոնֆեդերացիայի ստեղծումը, ապա սա պատահական չէր:

Նույնիսկ այդ իրավիճակում Հարավային Կովկասը հետաքրքիր էր իր ամբողջության մեջ, դրա մասնատումը թուլացնում էր նրա ազդեցությունը գլոբալ փոփոխությունների և հետաքրքրությունների վրա: Հիմա փորձ է արվելու Հարավային Կովկասն այս կամ այն զիջումների դիմաց տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին:

Մինչև 2020 թվականը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, ակնհայտ էր, որ Հարավային Կովկասում երեք հանրապետությունները որդեգրել են երեք տարբեր ուղի:

Ժամանակը ցույց է տալիս, որ աստիճանաբար այս երեք հանրապետությունների արտաքին քաղաքական հետաքրքրությունները կամ ուղղվածությունները սկսում են որոշակի տեսք ստանալ, ինչոր իմաստով մերձենալ:

Ադրբեջանի մասով տեսնում ենք որոշակիորեն անցում դեպի ռուսական ազդեցություն՝ սա բալանսավորելով այլ գործոններով կամ առնվազն ցույց տալով այդ անցումը: Հայաստանի պարագայում Ռուսաստանի հետ ձևավորված ավանդական հարաբերությունները փորձ է արվում բալանսավորել Արևմուտքի հետ հարաբերություններով, որքանով է դա դոկտրինալ, հարցի մյուս կողմն է:

Խոսում ենք խոսույթային մակարդակում իշխանությունների վարած քաղաքականության մասին: Վրաստանի պարագայում, որը ձևավորել էր զուտ պրոարևմտյան արտաքին քաղաքականություն, տեսնում ենք որոշակի բալանսավորում նաև տարածաշրջանի հիմնական դերակատարի՝ Ռուսաստանի հետ:

Սրանք պատահական իրադարձություններ չեն, արտաքին գործոնները, կամ, ինչպես վերլուծությունների ժամանակ ենք նշում, արտաքին փոփոխականները միմյանց հետ փոխազդեցության մեջ բերում են փոփոխություն երկրների արտաքին քաղաքականությունների մեջ:

Կարծում եմ, որ սա հաջորդ՝ ոչ միայն գլոբալ, այլ ռեգիոնալ փոփոխությունների ուղեծիրն է լինելու Հարավային Կովկասում որոշակի ամբողջականություն ձևավորելու համար:

Բնականաբար, այստեղ հատվելու են ամենատարբեր աշխարհաքաղաքական բևեռներ, կենտրոններ, դրա հետևանքով լինելու են տարբեր փոփոխականների փոխազդեցություններ, ինչը որոշակիորեն կարող է հակակշռել կամ հավասարակշռել Հարավային Կովկասում ներքին մթնոլորտը»,-հավելում է նա:Այն, որ գերտերությունները փորձելու են վերջ տալ պատերազմներին և մտնել բանակցային փուլ, կարո՞ղ է զսպող մեխանիզմ դառնալ Ադրբեջանի համար, որը չի թաքցնում ռազմական ճանապարհով հարցեր լուծելու իր ցանկությունները: 

 «Այստեղ պետք է նկատի ունենանք, թե առաջին հերթին ինչպիսին են գերտերությունների շահերը, դրանք հավասարակշռվա՞ծ են, թե՞ հակակշռում են միմյանց տարածաշրջանում:

Դրանից կախված՝ կա՞ կոնսենսուս Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների, թե՞ չկա, կամ առնվազն այդ մասով կա՞ լոյալություն, թե՞ չկա: Թե ինչպիսի իրավակարգ կհաստատվի աշխարհում, կարծում եմ՝ այնքան կարևոր չէ հատկապես հաստատվող նոր իրողությունների պայմաններում, որքան կարևոր է, թե ինչպիսի ուժային բալանս կլինի տարածաշրջանում:

Եթե տարածաշրջանում լինի ուժային բալանսի հավասարակշռում, ապա այս պարագայում կարող ենք խոսել այն մասին, որ թշնամի պետությունները որոշակիորեն ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն պայթյունավտանգ իրավիճակի ոչ միայն Հայաստանի, այլ հենց իրենց համար:

Եթե չկա ուժային բալանսի հնարավորություն կամ չենք գնում դեպի տարածաշրջանում ռազմական և քաղաքական բալանսի հաստատման, ապա այս պարագայում տալիս ենք հնարավորություն ցանկացած պատեհ առիթի դեպքում ոչ թե ուժի կիրառմամբ, այլ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել որոշակի պահանջներ, վարքագիծ, քաղաքականություն:

Սա կլինի ուժային, թե ուժի կիրառման սպառնալիքի մեթոդով, հակասում է այն տեսակետին, որով, ինչպես ոմանք են ասում, կհաստատվի նոր իրավակարգ, և թշնամի պետությունները դրանից զսպված կլինեն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար