Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նման պայմաններում խաղաղության համաձայնագիրը դե ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքուն և Երևանն ակտիվ աշխատանքներ են տանում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի կնքման շուրջ։ Արդեն ավելի քան 10 խորհրդակցություն է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են վիճելի հարցերն ու մտցվել են ուղղումներ համաձայնագրի մեջ։

Այս թեմային է անդրադարձել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը և մասնավորապես նշել, թե կողմերը պայմանավորվել են, որ չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և առաջ չեն քաշելու նմանատիպ պահանջներ նաև ապագայում, ինչպես նաև քայլեր չեն ձեռնարկելու երկրների տարածքային ամբողջականության խախտման կամ քաղաքական միասնականության կազմաքանդման ուղղությամբ։

«Բացի այդ, կողմերը պարտավորվում են չտրամադրել իրենց տարածքներն երրորդ երկրներին՝ մյուս երկրի հանդեպ ուժի կիրառման համար, ինչպես նաև սահմանների երկայնքով չտեղակայել երրորդ երկրների ուժերը։ Առանձին կետով կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին, մասնավորապես ադրբեջանական կողմը պահանջում է չմիջամտել ներքին գործընթացներին, որոնք կապված են ռազմագերիների կատարած հանցագործությունները հետաքննելու հետ։

Դա խոսում է Բաքվում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտվածության մասին։Համաձայնագրի այդ կետով Փաշինյանը պաշտոնապես նրանց վաճառում է և հանձնում է Ալիևի տրամադրության տակ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության դիմաց։Դրա հետ մեկտեղ Բաքուն դեմ չէ տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների հետ կապված՝ ռազմական հակամարտության, այսինքն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Բացի այդ, կողմերը հետ են կանչելու կամ որևէ տեսքով կարգավորելու են միջպետական պահանջները, բողոքները, առարկությունները, որոնք առկա էին կողմերի միջև՝ մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի կնքումից առաջ կամ հետո՝ պարտավորվելով դրանք նորից առաջ չքաշել ապագայում։Փաշինյանն ու թիմն ամբողջությամբ ընդունում են Ադրբեջանի առաջ քաշած պայմանները՝ խաղաղության պայմանագիրը դե-ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն ու ՔՊ-ն փակում են Արցախի հարցը վերջնականապես, այդ թվում՝ արցախահայերի վերադարձի հարցը։

Բացի այդ, Փաշինյանը պարտավորվում է չմիջամտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարությանը, այսինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է մնալու Բաքվում՝ Երևանի լռության պայմաններում։

Փաշինյանն այդ կերպ լուծում է նաև 2026 թվականին իշխանության մնալու հարցը՝ քաղաքականությունից հեռացնելով հնարավոր մրցակից Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր կարող էին Երևանում շատ բան պատմել Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածությունների մասին՝ համախմբելով ՀՀում բնակվող արցախահայությանը։

Փաշինյանը պարտավորվում է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ չհրահրել գործողություններ, որոնք կարող են խարխլել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Երևանը չի բարձրաձայնելու Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ լեզգիների, թալիշների դեմ Ալիևի ռեժիմի բռնաճնշումների մասին։

Փաշինյանն, իհարկե, այս համաձայնագիրը, եթե այն իրականություն դառնա, ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու է որպես քաղաքական հաղթանակ և, հենվելով այդ համաձայնագրի վրա, սեփական փիառն է կառուցելու գալիք ընտրություններում՝ վերարտադրվելու համար։Այսպիսով, խաղաղության համաձայնագիրն իրականում Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների կատարումն է Երևանի կողմից՝ Արցախի հարցի վերջնական փակման տեսքով»,-գրում են հեղինակները և հավելում, որ երկրի ներսում այն քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր կբարձրաձայնեն Արցախի խնդրի կամ

Բաքվում պահվող ռազմագերիների մասին, կարող են Փաշինյանին ենթարկվող ոստիկանության և ուժայինների կողմից ենթարկվել հետապնդումների. դա նույնպես կլինի Բաքվի պահանջը՝ Արցախի խնդրի մասին խոսելն Իլհամ Ալիևը կհամարի ոչ բարիդրացիական քայլ Ադրբեջանի նկատմամբ։

Լրահոս

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար