Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից


Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից:Այս մասին իրազեկել է ԿԸՀ-ն:

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ ութերորդ օրվանից։Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։»։

Ընտրական օրենսգրքի վերը բերված կարգավորումները փաստում են, որ քարոզչության ժամանակահատվածում տվյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են գործել բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված կանոններով, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կոնկրետ կանոններ, որոնց շրջանակներում նախատեսել է նաև կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումներ։

Նշված ժամանակահատվածն այն եզակի շրջանն է երբ գործում են քարոզչության սահմանափակման, այդ թվում արգելման (քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը) այդ կանոնները։Քարոզարշավի ժամանակահատվածից զատ մնացած օրերին քարոզչություն իրականացնելը սահմանադրորեն երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության իրացման եղանակներից է։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը կարող է թելադրված լինել միայն ժողովրդավարական պետություններում այդ սահմանափակումների անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են կարծիքի արտահայտման ազատության չարաշահման կանխարգելմանը, օրենքով սահմանված շահերի պաշտպանությանը կամ օրենքով նախատեսված այլ նպատակների ապահովմանը։

Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ Ընտրական օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։

Վերոգրյալից ակնհայտ է, որ նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ընտրական հանձնաժողովների իրավասության շրջանակներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն

Լրացուցիչ նորություններ

...

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում