Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նա իշխանության է եկել դրսի փողերով. Արամ Համբարյանը բացահայտում է Փաշինյանի ԱՄՆ այցի իրական նպատակը (տեսանյութ)


ԱՄՆ կառավարության ծրագրերին, այդ թվում՝ USAID-ի գործունեությանը դժվար է միանշանակ գնահատական տալ, քանի որ դրանց մեջ եղել են հայանպաստ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Բայց եղել են նաև ծրագրեր, որոնք «ժողովրդավարության» անվան տակ «ֆավորիտների» հովանավորելու և Հայաստանի ներքին կյանքին միջամտելու հստակ միտում են ունեցել:

Օտարերկրյա փողերով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ է մեկնել համոզվելու, որ Արևմուտքից եկող ֆինանսական հոսքերը չեն դադարեցվելու: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վաշինգտոնում հիմնված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի կողմից արտաքին ֆինանսական աջակցության կասեցման և Հայաստանի վարչապետի ամերիկյան այցի իրական նպատակների մասին:

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է Կրոնական ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին, ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնում, հանդիպում է ունեցել Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, Փաշինյանի այցելությունն ուղեկցվել է նրա դեմ հայերի կողմից կազմակերպված բողոքի ցույցերով: Բայց հետաքրքիր է, որ վարչապետը Նահանգներում բարձր մակարդակի որևէ ընդունելության չի արժանացել ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ էլ ամերիկյան այլ պաշտոնյաների կողմից, եթե չհաշվենք մի քանի սենատորների ու կոնգրեսականների հետ հանդիպումը: Այստեղից տրամաբանական հարց է ծագում, թե ինչո՞ւ է այդ դեպքում նա մեկնել Միացյալ Նահանգներ և ո՞րն է նրա այցի իրական նպատակը:
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը կարծում է, որ դա կապված է Նահանգներում կառավարության փոփոխության և նոր նախագահի կողմից արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի կասեցման հետ: 

Արամ Համբարյան. «Փաշինյանն իշխանության է եկել և մնացել է իշխանության օտարերկրյա փողերի հսկայական ալիքի վրա: Հեռանկարը, որ այդ ֆինանսավորումը կարող է դադարեցվել, կարծում եմ՝ լուրջ անհանգստություն է առաջացրել Երևանում, և շատ հնարավոր է, որ նա այստեղ է՝ համոզվելու, որ այդ ֆինանսական հոսքերը կշարունակվեն»:

Այս համատեքստում Արամ Համբարյանը խոսեց ամերիկյան արտաքին ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման և USAID-ի շուրջ միջազգային սկանդալի մասին՝ նշելով, որ ամերիկյան կառավարության օգնության ծրագրերին, այդ թվում՝ USAID-ի գործունեությանը միանշանակ դրական կամ միանշանակ բացասական գնահատական չի կարելի տալ, քանի որ այս վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել են մի շարք հայանպաստ ծրագրեր ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում:

Արամ Համբարյան. «Որպես ամերիկացիներ, հայկական ծագում ունեցող, բայց ամեն դեպքում՝ ամերիկացիներ, մենք պարտավոր ենք քննադատաբար վերաբերվել ԱՄՆ կառավարության բոլոր ծրագրերին, անմտորեն չհարձակվել կամ անմտորեն չպաշտպանել որևէ ծրագիր, բայց ուշադիր զննել՝ ինչի է միտված այդ ծրագիրը և ինչ է իրականում այն տալիս: Երբ նայում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, տեսնում ենք կարևոր աշխատանք, որ իրականացվել է հատկապես հումանիտար ճակատում: Չմոռանանք Արցախում իրականացված ականազերծման ծրագիրը: Եղել են հումանիտար ծրագրեր Հայաստանի անկախության վաղ շրջանում: Այնպես որ, լավ բաներ եղել են»: 

Ինչ վերաբերում է USAID-ի գործունեության այսպես ասած՝ «մութ կողմերին», Արամ Համբարյանը շեշտեց, որ իրականում գործակալության կանոնադրության, դրա հիմնադրման մասին օրենքում է նշված, որ այն ստեղծվել է ԱՄՆ արտաքին քաղաքական շահերն առաջ մղելու համար:
Արամ Համբարյան. «Եղել են նաև բաներ, որոնք քննադատական վերաբերմունք են պահանջում, ներառյալ այն ծրագրերը, որոնք բրենդավորվել են որպես «ժողովրդավարության ծրագրեր» կամ «մեդիա ծրագրեր», բայց շատ հստակ միտում են ունեցել «ֆավորիտներ» խաղալու՝ հովանավորելու իրենց նախընտրած ուժերին Հայաստանի ներքին կյանքում, անկեղծ ասած՝ միջամտելու Հայաստանի ժողովրդավարությանը և նույնիսկ միջամտելու հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին»:

Ամերիկահայ գործչի խոսքով՝ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի և կարիք չունի, որ այլ պետությունները միջամտեն և փորձեն կշեռքի նժարի վրա դնել՝ ով պետք է հաղթի և ով պարտվի:

Արամ Համբարյան. «Սրանք են USAID-ի հարցի այն կողմերն են, որոնք պետք է դիտարկվեն քննադատաբար, և կան այլ կողմեր, որոնք պետք է դրական գնահատվեն: Այնպես որ, միանշանակ գնահատական չի կարելի տալ: Նույնը մեր ամբողջ ժողովրդավարության պարագայում է»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը չմոռացավ նաև այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը երկար տարիներ Հայոց ցեղասպանության հարցի սխալ կողմում է եղել, բայց բարեբախտաբար, անցել է ճիշտ կողմ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, երկար տարիներ Արցախի հարցի սխալ կողմում է եղել՝ իր վճարած հարկերով զենք տրամադրելով Ադրբեջանին, բայց ոչ մի դոլար չուղարկելով Արցախի հայությանը շրջափակման ժամանակ: Այնպես որ, միանշանակ գնահատական դժվար է տալ: «Ես չգիտեմ գեթ մեկ ամերիկացի, որը կարող է միայն լավը կամ միայն վատը ասել USAID-ի մասին», - շեշտում է մեր զրուցակիցը:

Բայց թե ինչով կավարտվի այս ամենը և ինչ ճակատագիր է սպասվում սկանդալի կենտրոնում հայտնված ամերիկյան հումանիտար օգնության գործակալությանը, Արամ Համբարյանն առայժմ որևէ կանխատեսում չի ցանկանում անել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին իսկ որոշումներից մեկով հրաման է ստորագրել ԱՄՆ արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերը 90 օրով կասեցնելու մասին: Ավելի ուշ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իլոն Մասկը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փակելու իր և Թրամփի որոշման մասին: Մասկի հայտարարությունը, որ USAID-ն «հանցավոր կազմակերպություն» է, միջազգային մեծ սկանդալ առաջացրեց գործակալության շուրջ: Օրենսդրությունը, սակայն, թույլ չի տալիս նախագահին փակել գործակալությունն առանց Կոնգրեսի հավանության: Այժմ գործակալությունը, որը գրասենյակ ունի նաև Հայաստանում, անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառավարման ներքո:


Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լրահոս

Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)

Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները

Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց

Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում

Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)