Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե Կիրանցում այդքան լավ է , ինչու է աշակերտների թիվը նվազել. Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.


«2025թ. սեպտեմբերի 20–ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման ու Կիրանցի խնդրին, հայտարարելով․ «Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը, և ովքեր չեն հավատում սրան, թող գնան Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում ու ֆուտբոլ են խաղում։ Ունե՞ն արդյոք նրանց ծնողները անվտանգության մտահոգություններ։ Չունեն, հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ և ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ։ Եթե Կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի ու ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային, բայց դիմանալու կարիք չկա, որովհետև կա խաղաղություն և խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է»:


Կիրանց գյուղի ծնողներն ունեն անվտանգության վերաբերյալ մտաահգություններ, սակայն ո՞ւր, ո՞ր գյուղերի հանրակրթական դպրոցներ պետք է ուղարկեին իրենց դպրոցահասակ երեխաներին։


Այդ ծնողներն ինչո՞ւ պետք է իրենց զավակներին արգելեին ֆուտբոլ խաղալ նորակառույց դպրոցի խաղահրապարակում, որի կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհն է ձգվում, որի եզրին էլ սահման հանդիսացող, մի մասը քարից, մեծ մասը՝ թիթեղից սարքված սահման-ցանկապատն է։


2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից մոտ 15 հեկտար հողեր, այդ թվում՝ Հայաստան -Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը Ադրբեջանին հանձնելուց, Կիրանցով ձգվող նոր ճանապարհ կառուցելուց հետո Կիրանցի նորակառույց դպրոցը Ադրբեջանի սահմանից ոչ թե 50-60 մետր է հեռու, այլ՝ 30-40։


Վերջին տարիներին Կիրանցի հիմնական աշակերտների թիվը նվազել է։ 2023-2024ուսումնական տարում Կիրանցի հիմնական դպրոցն ունեցել է 42 աշակերտ, 2024-2025 ուսումնական տարում՝ 34 աշակերտ։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ այս՝ 2025-2026 ուսումնական տարում Կիրանցի հիմնական դպրոցում սովորում է 37 աշակերտ, այսինքն՝ 2 տարում դպրոցի աշակերտների թիվը 5-ով նվազել է։ Նախկինում հայտարարել էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո Կիրանցի հիմնական դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն սահմանամերձ գյուղի դպրոցն այդպես էլ չի դարձել միջնակարգ ուսումնական հաստատաություն։


Նախկին տարիներին նման Կիրանց գյուղի բարձր դասարանցիներն ամեն աշխատանքային օր Կիրանցից դասերի են մեկնում Իջևան համայնքի Ներքին Ծաղկավանի և Սարիգյուղի միջնակարգ դպրոցներ»։

Լրահոս

Ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ բլոտ խաղամ մարդ չկա․ Մարությանը ծաղրում է Փաշինյանին
Թրամփը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ առաջիկա բանակցությունների նկատմամբ
Հիմա հարց Փաշինյանին․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք. Ժաննա Ալեքսանյան
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)
Երկար ժամանակով ջուր չի լինելու
Կարևոր
Մեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականը
Նեթանյահուն հրամայել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ
Նեթանյահուն բավարարված չէ. ԱՄՆ-ը դարձել է Իսրայելի «վարձկան».Խաչիկյանը՝ հրադադարի մասին (տեսանյութ)
Մոսկվան ուժեղացնում ճնշումը, Լոնդոնը ահազանգում, իսկ Կիևը՝ պատրաստվում ամենավատին (տեսանյութ)
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Նպատակը ձախողվել է․ գումարները չեն հավաքագրվում, փոխարենը տրանսպորտը ավելի է ծանրաբեռնվում․ Աբգարյան (տեսանյութ)
Իսրայելը Լիբանանի բանակին մեղադրում է կեղծիքի մեջ
87 միավոր տրանսպորտային միջոց ետ է վերցվել և ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին
Տարածաշրջան․փխրուն խաղաղություն,աճող սպառնալիք․ Փաշինյան-Պուտին հանդիպումը կլինի հունիսի կեսից հետո (տեսանյութ)
Իրանի նախագահը զգուշացրել է Լիբանանի վրա հարձակումների հետևանքների մասին
Ասում էին՝ հիբրիդային պատերազմ, բայց հիբրիդայինը գլխներին եկավ. Աշոտյան
Հովիկ Աղազարյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես էդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ. Բագրատ Սրբազան
Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը