Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աննախադեպ լարված իրավիճակ՝ Մերձավոր Արևելքում․ ինչո՞ւ Իսրայելը Գուտերեշին անցանկալի անձ ճանաչեց (տեսանյութ)

Օր օրի ավելի է լարվում իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Մի կողմից՝ պաշտոնական Թեհրանն է հայտարարություններ անում, թե այն երկրները, որոնք Թել Ավիվին օդային սահման կտրամադրեն, Իրանի համար թշնամական պետություններ կհամարվեն։ Սրա համատեքտում էլ Իսրայելն է խոստանում վրեժխնդիր լինել Իրանից իր տարածքի վրա հարձակումների համար։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում, արդյո՞ք Իսրայելն ուզում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշել։ Լրագրող Սագօ Արեանը Լուրեր․com-ի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու ներկայացրել վերջին օրերի արյունալի դեպքերը։Իրան –Իսրայել նոր պատերազմի հավանականությունը բացառում է լրագրողը։ Իրանի վերջին հրթիռակոծություններից հետո, Արեանի դիտարկմամբ, երկու կողմերն էլ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում նոր ու մասշտաբային պատերազմ սկսվել չի կարող։  «Երեկ որոշակի տեղաշարժ նկատեցինք Լիբանանի հետ սահմանին։ Իսրայելի ցամաքային ուժերը փորձեցին ինչ-որ դիրքերում ամրանալ կամ էլ ներխուժել Լիբանան։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ նրանք չհաջողեցին։ Ընդհակառակը՝ ունեցան մեծաթիվ կորուստներ» ,- ընդգծեց նա ու հավելեց՝ Բեյրութի հարավային հատվածներում իրավիճակը շարունակում է  պայթյունավտանգ մնալ։ Իսրայելն անընդհատ է հարվածում այս հատվածներին։«Մարդկային առումով Բեյրութն աղետալի իրավիճակում է հայտնվել, մեծաթիվ փախստականներ տարհանվել են դեպի մայրաքաղաք։ Սրվել է ֆինանսատնտեսական իրավիճակը»,- ասաց նա։Երեկ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իսրայելում անցանկալի անձ է ճանաչվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Իսրայելը նման քայլի դիմեց, մի՞թե սա Իսրայելի ապտակն էր՝ ուղղված ՄԱԿ-ին։ Գուտերեշն, Արեանի կարծիքով, ամիսներ շարունակ քննադատողական արտահայտություններ է հնչեցնում Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ։ Այդ իսկ պատճառով էլ դիմել է այս քայլին։«Իմ դիտարկմամբ՝ նման լարում Իսրայելի կառավարության և ՄԱԿ-ի միջև նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Սա աննախադեպ քայլ էր Իսրայելի կողմից» ,- շեշտեց Արեանը։Անդրադառնալով Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությանն՝ Իսրայելի հրթիռակոծվելու հետ կապված, որում նշել էր, թե Իսրայելի ագրեսիան ներառում է նաև Թուրքիան, և, որ իրենք այս պետական ​​ահաբեկչությանը դիմակայելու են իրենց  հասանելի բոլոր միջոցներով, Արեանը նկատեց՝ Թուրքիան միշտ էլ երկակի խաղ է խաղացել։ Մի կողմից ռազմական ու էներգետիկ համագործակցությունները, մյուս կողմից էլ բացահայտ կերպով քննադատում է Իսրայելի և այդ երկրի  վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը։Հիշեցնենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄՍԻԼՎԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում

Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ

ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)

Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ