Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ կլիներ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերեւս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում՝ միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում էր, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:

Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե՝ չէին պատկերացնում: Հետեւաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչու՞ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն, կամ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կամ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» եւ այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:

Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգեւորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց

ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաեւ հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:

Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»:

Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին»:

Լրահոս

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Լրացուցիչ նորություններ

...

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն