Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսական դիվերսիֆիկացիայի մթնող արշալույսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք որդեգրել ենք հավասարակշռված քաղաքականության և հավասարակշռող քաղաքականության մոտեցումը, որի ուղղություններից մեկը տնտեսական դիվերսիֆիկացիան է։ Այս մասին երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է աստիճանաբար հավասարակշռենք մեր տնտեսական հարաբերությունները։

Կառավարությունը որոշել է խթանել արտահանումը դեպի ԵՄ, և սա հավասարակշռման դրսևորում է»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կառավարությունը չի կարող միայնակ իրականացնել որոշման ողջ շրջանակը։Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ «մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում», ինչպի մասին խոսում են նաև թվերը:

«Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ: Մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը, նաև դրա համար է, որովհետև, երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես»,-ասել է Փաշինյանը։Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, և ի՞նչ է թաքնված այս ամենի թիկունքում: Փաստացի, միակ բանը, որ Փաշինյանը ճիշտ է ասում, այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում:

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միասնական շուկայի մաս, գործնականում կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և այլ շուկաների միջև, օրինակ՝ ԵՄ-ի։ Միանշանակ դրական է, որ ԵԱՏՄ երկրների ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը զգալի առաջընթաց է գրանցում, սակայն լուրջ խնդիր է դարձել Հայաստանի զգալի կախվածությունը ռուսական շուկայից։ Օրինակ՝ Հայաստանի առևտրաշրջանառության 40 տոկոսը և ավելին կատարվում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի առևտրի ընդամենը 1,8 տոկոսն է կատարվում Հայաստանի հետ։ Ու այս իրավիճակում Երևանում որոշում են կայացնում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։

Նախ՝ անպատասխան է մնում հարցը, թե ինչ է տալու Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը, երբ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը անկում է գրանցում, իսկ այդ բլոկում տրամադրված չեն ընդունել հայկական արտադրության ապրանքները։ Ռուսաստանն ինքը հանգիստ կարող է Հայաստանին փոխարինող առևտրային գործընկեր գտնել, այսինքն՝ լրացնել այդ 1,8 տոկոսը, ինչպես եվրոպական իր առևտրային գործընկերներին փոխարինեց ասիական երկրներով, բայց Հայաստանի համար լուրջ խնդիր է Ռուսաստանին փոխարինող գտնելը։

Առավել խորքային իմաստով Հայաստանին մեծապես ձեռնտու է, որ Ռուսաստանի հետ մեր առևտրային հարաբերությունները նոր բարձունքների հասնեն, և օգտվենք ԵԱՏՄ-ի դաշտի ընձեռած հնարավորություններից, ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանը չպետք է իր տնտեսությունը դարձնի միակողմանի, ինչն էլ անում են հիմիկվա իշխանությունները։

Այո, հարկավոր է մեծ աշխատանք տանել այլ շուկաների ուղղությամբ։ Իսկ որպես այլընտրանքային շուկաներ պետք է դիտարկել, օրինակ՝ Իրանին, որի հետ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է կնքել, ու այդ երկիրն էլ ահռելի էներգետիկ և այլ ռեսուրսների է տիրապետում։ Իսկ մի օր էլ կարող է Արևմուտքը գործարքի գնալ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում, ու Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն։ԵՄ-ի շուկայում տեղ գտնելու ուղղությամբ կարելի է ակտիվորեն աշխատել, որ հայկական արտադրանքը մրցակցայնություն ձեռք բերի, իսկ Հայստանում եվրոպական ներդրումներ կատարվեն։

ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման մեծ հնարավորություններ կան։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկաները բարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող են Հայաստանում մասնաճյուղեր բացել ու նույնիսկ որոշ արտադրություն կազմակերպել։ Չպետք է անտեսել նաև չինական շուկայի անծայրածիր հնարավորությունները։

Չինաստանից ոչ միայն կարելի է ներդրումներ ներգրավել, այլև տեխնոլոգիաներ ձեռք բերել։ Ուղղակի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ ու չինացի գործարարների հրավիրել Հայաստան:Քայլեր չկան նաև ասիական հզորացող մյուս հսկայի՝ Հնդկաստանի ուղղությամբ, որի տնտեսությունն աճում է առաջանցիկ տեմպերով։ Հնդկաստանի հետ մեր համագործակցությունը տեղավորվում է միայն այդ երկրից գնված սպառազինություններով և Հայաստան եկող հնդիկ աշխատանքային միգրանտներով։

Չկան համատեղ նախաձեռնություններ ու տնտեսական նախագծեր։ Այս բոլոր ուղղություններով աշխատելու համար նախաձեռնողականություն և մեծ ջանքերի ներդրում է պետք, բայց իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, չեն ցանկանում դուրս գալ իրենց ստեղծած կոմֆորտի զոնայից, որքան էլ խոսում են դիվերսիֆիկացիայից։ Հենց միայն այն, որ այս հարցում Փաշինյանը գնդակը նետում է գործարարների դաշտ, ինքնին խոսուն է:Վերջապես, դիվերսիֆիկացիայի հարցում պարտադիր չէ անդամակցել որևէ կառույցի՝ մեկ ուրիշի հաշվին: Ի վերջո, ոչ մեկ անգամ ռուսական պաշտոնական շրջանակները նշել են, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են:

Իսկ թե ում է ավելի շատ ձեռնտու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում լինելը, պատասխանը արդեն նշված է նյութի վերևում: Պարզապես մեկ անգամ ևս պետք է համեմատել Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում Ռուսաստանի բաժինը, և վերջինիս արտաքին առևտրի հաշվեկշռում Հայաստանի բաժինը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  

Լրահոս

Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին