Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան


Օրեր առաջ Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ: Euromedia24-ը զրուցել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել, դատարանի այս որոշումից հետո։ 

- Վերջին մեկ տարվա ընթացքում Դուք պայքարել եք «Օրրան» բարեգործական կենտրոնի հարևանությամբ անօրինական շինարարության դեմ՝ ներդնելով զգալի ժամանակ և նյութական ռեսուրսներ: Չե՞ք կարծում, որ այդ ռեսուրսները կարելի էր ուղղել ավելի լայնամասշտաբ ծրագրերի, որոնք կօգնեին ավելի շատ կարիքավոր մարդկանց: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս պայքարը:

 - Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է պայքարել հանուն օրինականության և արդարության՝ անկախ խնդրի չափից: Իմ և ընտանիքիս համար սա սկզբունքային հարց է: Վերջին 30 տարիներին մենք մշտապես պայքարել ենք անարդարության դեմ, լինի դա ընտրությունների խախտումներ, թե օրենքների անտեսում:

Ցավոք, շատ քաղաքացիներ, հասկանալի պատճառներով, մտածում են, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» և գերադասում են չմիջամտել: Սակայն սա հենց այն է, ինչ ցանկանում են օրինախախտները: Պայքարն անխուսափելի է, և ես անձամբ փորձում եմ օրինակ ծառայել իմ երեխաների համար՝ ցույց տալով, որ միշտ պետք է մարտնչել հանուն արդարության:

Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է կորստի և պատերազմի վտանգի առջև, իսկ Արցախը կորցնելու ցավը ստիպում է վերաիմաստավորել շատ բաներ, ես հասկանում եմ՝ հնարավոր է, որ շատերին այս պայքարը փոքր թվա: Բայց, ինչպես ասում է չինական ասացվածքը, «ամեն երկար ճանապարհ սկսվում է առաջին քայլից»: Այս պայքարը փոքր, բայց ինձ համար չափազանց կարևոր քայլ է՝ մեր երկիրը օրինական դարձնելու ճանապարհին: 

- Երբ սկսեցիք դատավարությունները, հավատու՞մ էիք, որ կարող եք հաղթել մի կառուցապատողի, որը, կարծես, ունի լավ կապեր:

- Երբ սկսեցինք դատավարությունը, ես համոզված էի, որ օրենքը մեր կողքին է, և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով: Չէ՞ որ հարցը շատ պարզ էր. օրենքով պահանջվում է վեց մետր հեռավորություն, իսկ կառուցապատողը խախտում էր այդ չափանիշը:

Սակայն իմ հավատքը տարակուսանքի ենթարկվեց, երբ քաղաքապետարանը հանկարծ որոշեց կազմակերպել ծառահատումներ՝ տարածքը «մաքրելու» համար: Երեսուն տարի այդ տարածքի հանդեպ որևէ հետաքրքրություն կամ խնամք չէր ցուցաբերվել, բայց հանկարծակի որոշեցին, որ այն մեծ և կանաչ ծառը, որը գտնվում էր  հենց տարածքի կենտրոնում և խանգարում  շինարարությանը, «շատ հին է» և պետք է կտրվի: Ակնհայտ էր, որ շինարարության հետևում լուրջ շահեր են կանգնած:

Տարածքն արդեն 30 տարի լքված էր, սակայն քաղաքապետարանը որոշեց պետական միջոցներ ծախսել «հին ծառերը» հեռացնելու վրա՝ չնայած այն բանին, որ այդ վայրը նույնիսկ բանուկ չէր: Սա ոչ միայն զայրացնում էր, այլև ակնարկում, որ հնարավոր է գործին ներգրավված են ազդեցիկ հովանավորներ: 

- Դուք ներկայացրել եք հայց ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական դատարան՝ պնդելով, որ շինարարությունը չի համապատասխանում օրենքով սահմանված չափորոշիչներին: Ի՞նչ փուլում են հիմա դատական գործընթացները:

- Ցավոք, երկու դատարանում էլ մենք պարտվել ենք՝ հիմնականում անհիմն պատճառաբանությունների հիման վրա: Բայց մենք չենք հանձնվում: Որոշել ենք բողոքարկել քաղաքացիական դատարանի որոշումը և շարունակելու ենք պայքարը՝ հանուն արդարության: 

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը