Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2020 թ. պատերազմը, Արցախի հայաթափումը չէր լինի, եթե Հայաստանը լիներ ԵՄ անդամ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)


Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը նոր թափ է հավաքում: Ունենալով սերտ համագործակցություն Եվրոպայի հետ՝ պաշտոնական Երևանն այժմ գործնական քայլեր է ձեռնարկում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ: Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն արդեն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից զեկուցված նախագծի քննարկմանը նախորդել էր քաղաքական որոշակի գործընթաց:

Նախորդ տարվա հունիսին Ազգային ժողովում տեղի էին ունեցել խորհրդարանական լսումներ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու թեմայով, այնուհետև երկրի քաղաքական իշխանությանը լոյալ մի շարք արևմտամետ ուժեր «Եվրաքվե» կարգախոսով ստորագրահավաք էին կազմակերպել հանրապետության տարածքում՝ հավաքելով 50 հազար քաղաքացու ստորագրություն:

Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը, և այժմ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտեր նախագծի վերաբերյալ:

Նախագիծն ընդունվեց առանց դեմ ձայների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը, բայց նաև ընդգծեց, որ Եվրամիությանն անդամակցելու որոշումը պետք է կայացվի ոչ թե օրենքով կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով՝ ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը:

Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի անդամակցումը Եվրոպական միությանը և որքանո՞վ է դա հնարավոր մոտ ապագայում՝ հաշվի առնելով հարևան երկրների՝ նույն Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի փորձը, ինչպես նաև՝ Հայաստանի անդամակցումը մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը:

«Եվրաքվե»-ի նախաձեռնող ուժերից Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը գոհ է կառավարության ընդունած որոշումից:

 Euromedia24 TV-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց նախաձեռնությունը պնդելու է, որ կառավարությունը, չսպասելով որևէ այլ բանի, անդամակցության հայտ ներկայացնի Եվրամիությանը:

Տիգրան Խզմալյան.

«Մեր նախաձեռնությունը, որը հաջողությամբ պսակվեց, ստիպեց նրանց առերեսվել այդ անհրաժեշտությանը, և մենք հպարտ ենք, որ կարողացանք ժողովրդավարական միջոցներով արտահայտել ազգի զգալի մասի, կարծում եմ՝ մեծամասնության կամքը»: Իսկ վերջնական որոշումն, ըստ Խզմալյանի, պետք է կայացվի հանրաքվեի միջոցով: ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածը սահմանում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:

Չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ տասնյակ տարիներ թակում են Եվրամիության դուռը, բայց այդպես էլ չեն հասել ԵՄ անդամի կարգավիճակին, Տիգրան Խզմալյանը չափից ավելի լավատես է այս հարցում:

Նա համոզված է, որ Հայաստանն այս տարի կարող է ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ 2030 թվականին կդառնա Եվրամիության լիիրավ անդամ: Իսկ հարցը, թե առհասարակ Հայաստանի ինչի՞ն է պետք ԵՄ անդամակցումը, զրուցակիցը տարօրինակ է համարում: Ու թեև Եվրամիությունը անվտանգային կառույց չէ և չունի ռազմաքաղաքական լուրջ բաղադրիչ, Տիգրան Խզմալյանը, որպես երդվյալ արևմտամետ, կարծում է, որ 2020 թվականի պատերազմը և Արցախի հետագա հայաթափումը չէին լինի, եթե Հայաստանը լիներ ԵՄ անդամ:

Տիգրան Խզմալյան.

«Ձեր հարցին՝ Հայաստանի ինչին է պետք Եվրամիության անդամակցությունը, պատասխանել է 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի Արցախի հայաթափումը: Բավական տարօրինակ է հիմա այդ հարցը կրկին տալ: Մենք տեսանք, որ վերջին տասնամյակների քաղաքականությունը և աշխարհաքաղաքական ընտրությունը, որին հետևել էին Հայաստանի տարբեր իշխանությունները, սնանկ է, և Եվրամիության, իսկ հետո նաև ՆԱՏՕ-ի անդամակցությունը միակ և հիմնական միջոցն է, որով Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը և պետական գոյությունը»:

Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը տրամագծորեն հակադիր կարծիք ունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ:

Euromedia24 TV-ի հետ զրույցում Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի նպատակը Հայաստանը որպես պետություն ոչնչացնելն է:Հայկ Բաբուխանյան.

«Դա հայ ժողովրդի դեմ հերթական ոտնձգությունն է, թշնամական ուժերի նախաձեռնած գործընթաց է, որի նպատակը Հայաստանը որպես պետություն ոչնչացնելն և Հայաստանից ոչինչ չթողնելը, ինչը սկսել է Նիկոլը և շարունակվում է իրեն աջակից կուսակցությունների կողմից:

Դա ակնհայտ է, որ տանում է Հայաստանը դեպի գերեզման, և մենք կկորցնենք ոչ միայն ինչպես կորցրեցինք Արցախը, ժամանակին նույն կերպ մտածող և նույն ուժերին ծառայող այսպես կոչված՝ հայերի պատճառով կորցրեցինք Նախիջևանը, դրանից առաջ՝ Սուրմալուն, դրանից առաջ՝ Կարսը և այլն: Այսինքն՝ կան ուժեր, որոնք ծառայում են օտարի շահերին, և սա այն օտարի շահերին ծառայող գործընթացներից մեկն է: Ինչ վերաբերում է՝ Ազգային ժողով տանել կամ հանրաքվե անել, երկուսն էլ վնասակար են:

Իսկ Հայաստանի միակ փրկությունը, եթե ուզում ենք, որ Հայաստանը մնա որպես պետություն, ապա միակ լուծումը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամագրվելն է, ինչքան շուտ, էդքան լավ»:

Թե ինչ դիրքորոշում կհայտնեն խորհրդարանական ուժերը ներկայացված նախագծի վերաբերյալ և ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ՝ Հայաստանի հայտը պաշտոնապես ներկայացնելու համար՝ ցույց կտան հետագա զարգացումները:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ:

Մինչ ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանը որևէ անելիք չունի:

Արամ Սարգսյան

Լրահոս

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան
Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում․ Աբրահամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան
ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել. Հայկ Ֆարմանյան
Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել
Պետք է իմանան՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցի, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել
Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը