Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եղբայրս գիրքը գրել է ծառայության ժամանակ: Նա 44-օրյա պատերազմին է մասնակցել, եղել է հետախույզ: Պատերազմից հետո ավելի հաճախ էր կարողանում զանգել:

Ու այդ զանգերից մեկի ժամանակ շատ մեծ ոգևորությամբ ասաց, որ գիրք է գրել: Վերնագիրն էլ չափազանց հետաքրքիր էր ու հենց իր ոճով՝ «Թղթե տնակ»:

Եղբայրս արտասովոր մտածողության տեր մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը՝ Սիփանի քույրիկը: Նշում է՝ բոլորովին չի զարմացել, երբ եղբայրը տեղեկացրել է, որ գիրք է գրել: «Դա իր համար առանձնահատուկ մի բան չէր, նա կարող էր գիրք գրել: Այնքան ոգևորված էր:

Արդեն իսկ առանձնացրել էր գրքի գլուխներն իրենց վերնագրերով: Այդ ժամանակ շարադրել էր գրքի երկու գլուխը, դրանք պատրաստ էին: Հետո սկսեց ինձ պատմել գրքի բովանդակության մասին: Իր ոգևորվածությունն ինձ ևս փոխանցվեց:

Զորացրվելուց հետո իր հետ բերել էր նշումների տետրը, այնտեղ շարադրված էր գիրքը, վերջին էջին էլ վերնագրերն էին գրված: Անընդհատ խոսում էր գրքի մասին, ասում, թե ինչպիսի հեռանկար ունի այն, ինչպիսին է տեսնում գրքի բովանդակությունը»:

Արվեստ, սպորտ, Սիփանի կյանքում հետաքրքրությունները շատ էին: Աշխենն ասում է՝ եղբայրը սիրում էր երգել, նկարել, վերջինի հարցում ակնհայտ տաղանդ ուներ։ «Անտարբեր չէր սպորտի նկատմամբ, ավելին՝ փոքր տարիքից հաճախել է ձյուդոյի։ Ժամանակի ընթացքում մեծ հաջողություններ է ունեցել` դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն»:

Ծառայությունից տուն վերադառնալուց հետո Սիփանը մի փոքր դադար է վերցնում գիրքը գրելու համար: «Եղբայրս սովորում էր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում և հերթական անգամ, երբ ուղևորվում էր Երևան, վթար տեղի ունեցավ: Չհասցրեցին փրկել եղբորս կյանքը:

Դժվար, շոկային ու բարդ ապրումների մեջ հիշեցի գրքի մասին, և այն հրատարակելն ինձ համար դարձավ թիվ մեկ նպատակ»:Բայց նախքան գրքի մասին խոսելը մի փոքր պատմենք Սիփանի մասին:

Նա ծնունդով Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է: 2008-2017 թթ. սովորել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2018-2020 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ:

2020 թվականին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախի Հանրապետության Բալուջա գյուղի զորամասում։

Եղել է հետախույզ։ Պատերազմն սկսվելու առաջին իսկ օրից եղել է առաջնագծում՝ կատարելով մարտական առաջադրանքներ: Պարգևատրվել է «Լավագույն մարզիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով և «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ 2023 թ. ապրիլի 24-ին Սիփանն, ավաղ, մահանում է ավտովթարի հետևանքով:Վերադառնանք «Թղթե տնակին»:

Աշխենն ասում է՝ թղթե տնակը մեր նվիրական երազանքների վայրն է, այնտեղ, որտեղ ծնունդ են առնում մեր ամենակարևոր երազանքները:

«Դրանց մասին հիշելիս մեզ անչափ երջանիկ ենք զգում: Հեղինակը՝ եղբայրս, ցանկանում էր իր գրքով հորդորել՝ երազանքները մի թողեք թղթե տնակում:

Երբ մեծանում ենք, ժամանակի հետ տարվելով հոգսերով, առօրյա խնդիրներով, մանկական խանդավառությունը մեր մեջ, կարծես, մարում է: Նպատակն էլ արդեն իսկ վերանում է, և սկսում ենք անհույս աչքերով նայել՝ մտածելով, որ այդ ամենը հեռու է իրականություն դառնալուց:

Այս գիրքը շատերի համար կարող է խթան դառնալ, որ, անկախ տարիքից, անկախ պայմաններից, չթողնեն երազանքները թղթե տնակում: Ես էլ չցանկացա, որ եղբորս երազանքը թղթի վրա մնա:

Ավարտեցի այն: Դա ինձ համար սուբլիմացիա դարձավ, հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է:

Դժվար ապրումները վերածեցի ստեղծագործական գործունեության: Մասնագիտությամբ հոգեբան եմ, գրքին նայեցի իմ մասնագիտության տեսանկյունից:

Եղբայրս սովորում էր մարզչականդաստիարակչական ֆակուլտետում, ուներ մեծ պոտենցիալ, գիտեր այն, ինչը սովորել եմ հոգեբանության բաժնում: Նա մեծ երազող է:

Նման մարդիկ չեն մահանում, իրենք միշտ մեզ հետ են: Ես նպատակասլաց անձնավորություն եմ, ինձ համար գերագույն նպատակ դարձավ իմ երազանքների ու նպատակների հետ զուգահեռ իրականացնել Սիփանի երազանքները և դրանով ապրեցնել եղբորս»:«Թղթե տնակը» մոտիվացիոն հոգեբանական ժանրի ստեղծագործություն է:

«Հոգեբանական մի շարք բարդ հասկացություններ բացատրում է պարզ ու հանրամատչելի կերպով: Նաև նշում է, թե ինչպես կարելի է հասնել երազանքներին, որոնք են այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտները»:

Աշխենը կարծում է՝ եղբայրն այս գիրքը գրել է հետևյալ մտքերով ներշնչված՝ գուցե շատերը չհավատան քո ուժերին, չհավատան, որ կարող ես դա անել, բայց պետք է անես: «Ընդ որում՝ ոչ թե ուրիշներին, այլ ինքդ քեզ ապացուցելու, քո պոտենցիալն ու հնարավորություններն ամբողջովին բացահայտելու համար:

Դա ինքնաճանաչման և ինքնաիրացման ուղին է, որովհետև երբ մեր նպատակն ենք իրագործում, դա կամային մեծ ջանքեր է պահանջում:

Այդ ճանապարհին սկսում ենք ինքներս մեզ բացահայտել: Մեր իրականության մեջ, երբ երեխան գալիս ու մեծահասակների հետ կիսվում է իր նպատակներով, շատ հաճախ իրեն ասում են՝ դա հիմա քո խելքի բանը չէ, անհնար է և այլն: Սա սխալ ծնողավարման տեսակ է:

Գրքում դրա մասին ևս Սիփանը խոսում է: Նա ուզում էր կոչ անել՝ որքան էլ մարդիկ ձեզ քննադատեն, ասեն՝ դուք չեք կարող, միևնույնն է, դուք կարող եք: Կարծում եմ, որ այս մոտիվացիան, գաղափարները նա ցանկանում էր հաղորդել իր ընթերցողին»:

«Թղթե տնակ» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2024 թ. օգոստոսի 7-ին Գյումրու մարզային գրադարանում: Գիրքը կարելի է գտնել մարզային և Ազգային գրադարաններում:

Այն նաև վաճառվում է: Սիփան Հարությունյանի գրքի համահեղինակը նրա քույրն է՝ Աշխեն Հարությունյանը, սա արվել է հետագայում հեղինակային իրավունքի հետ կապված տարաբնույթ խնդիրների չբախվելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը
Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում
Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը
Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը

Լրացուցիչ նորություններ

...

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

«Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել