Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրամփն անդրադարձել է իր դեմ մահափորձին


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո վերաշարադրել է հանրապետականների հավաքի համար պատրաստված իր ելույթը, շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության գործակալներին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Washington Examiner-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ իր ելույթը կենտրոնացած էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության վրա, սակայն այժմ դա լինելու է «բոլորովին այլ ելույթ» և կենտրոնանալու է երկրի միասնության վրա։The New York Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը նաև նշել է, որ գնահատում է նախագահ Ջո Բայդենից ստացված հեռախոսազանգը՝ դա անվանելով «շատ հաճելի»։ Բայդենը Թրամփի հետ խոսել էր մահափորձից հետո և դատապարտել հարձակումը։ Միացյալ Նահանգներ«Քաղաքականությունը չպետք է լինի մարտի դաշտ»․ Բայդենը Թրամփի դեմ մահափորձից հետո դիմել է ամերիկացիներինԱՄՆ նախկին նախագահը գովաբանել է Գաղտնի ծառայության գործակալներին իրեն պաշտպանելու համար։«Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի։ Բախտի կամ Աստծո շնորհիվ, շատերն ասում են, որ Աստծո շնորհիվ, ես դեռ այստեղ եմ», - ասել է Թրամփը The New York Post-ին։ Թրամփի աջ ականջը վիրակապված է եղել, նա լրագրողին նաև ցույց է տվել իր աջ նախաբազկի կապտուկները, որոնք առաջացել են, երբ գործակալները շտապել են իրեն իջեցնել բեմից։Դոնալդ Թրամփը նաև խոսել է խորհրդանշական նկարի մասին, երբ նա, արնահոսող ականջով և շրջապատված գաղտնի գործակալներով, պարզում է բռունցքը և բացականչում. «Պայքարեք»։ «Շատերն ասում են, որ դա իրենց տեսած ամենախորհրդանշական լուսանկարն է։ Նրանք իրավացի են, և ես չեմ մահացել։ Սովորաբար խորհրդանշական լուսանկար ունենալու համար պետք է մեռնես», - ասել է Թրամփը։Նա նաև նշել է, որ պարզել է բռունցքը, որպեսզի մարդիկ իմանան, որ ամեն ինչ լավ է։Թրամփի դեմ մահափորձից հետո Գաղտնի գործակալությանը բազմաթիվ հարցեր են ուղղվել, թե ինչպես է դիպուկահարը կարողացել բարձրանալ տանիք Թրամփի կանգնած տեղից 150 մ հեռավորության վրա։ Ականատեսներից մեկը KDKA լրատվամիջոցին հայտնել է, որ ոստիկաններին ասել է՝ ինքը տեսել է «տանիքից տանիք անցնող» զինված անձի։«Ես սպային ասացի, որ (ենթադրյալ հրաձիգը) տանիքին է։ Երբ շրջվեցի, որ վերադառնամ իմ տեղը, կրակոցներ սկսվեցին, իսկ հետո քաոս էր», - ասել է ականատեսը։ Իշխանությունները հայտնել են, որ հրաձիգը, որը սպանվել է գործակալների կողմից դեպքի վայրում, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։ Նշվում է, որ Քրուքսը գործում էր մենակ։

Լրահոս

Նեթանյահուն խոստովանել է, որ ունի տարաձայնություններ Թրամփի հետ
Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են փոխադարձաբար վերացնել 30 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը
Արաղչի. Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում միայն այն թիրախներին, որոնցից ԱՄՆ-ն հարձակվում է Իրանի վրա
Հորմուզի նեղուցի փակումը փոխել է էներգետիկ անվտանգության նկատմամբ մոտեցումը. Էրդողան
«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ)
Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո պատրաստ է կրկին այցելել Ռուսաստան. Lenta.ru
ՆԱՏՕ-ն տագնապ է բարձրացրել. Ընտրություններից հետո Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նոր ռուսական ինքնաթիռներում կհայտնվի Wi-Fi
Reuters․ Եվրոպայում խոսում են Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորության մասին
«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները ավարտվում են. Թուրքիայի ՏԿԵՆ
Խաղաղության չկա․ Բաքվի հրամանով իշխանությունը կործանում է 3-րդ հանրապետության քաղաքական հիմքը․ բանավեճ
«Ֆազը խփած» ինշխանություն ու «եռաֆազ» ընդդիմություն․ Հայկ Մարության
Թեժ բանավեճ․ Անդպայմաբ Ադրբեջա՞նը պիտի լինի ՀՀ-ի խաղաղությկան երաշխավորը․ Վարդանյանը՝ Միրզոյանին
Սանկտ Պետերբուրգը հարձակման տակ է․ Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
ՈւՂԻՂ. «Ուժեղ հայաստան»- ի աջակիցների քայլերթը․ Հանրապետության հրապարակում հանրավաք է
«Սիրուն աչքերի» համար չեն օգնում․ Միրզոյանը հիշեցրել է դառը փորձը
Կաթողիկոսը խոսել է իր` զավակ ունենալու մեղադրանքների մասին
Արման Սարոյանը աշխարհիկ անձ է, նոր կաթողիկոս հռչակեն, ինքնակոչ կլինի, ժողովուրդը չի ընդունի.Վեհափառ
Մենք պարտավոր են բոլոր ջանքերն ի գործ դնել, որ արդարություն իրագործվի արցախցիների նկատմամբ․ Վեհափառ
Ճակատագիրն ինձ փրկելա ուսապարկ դառնալու հեռանկարից․ Միրզոյանին չեմ բարևում․ Փաշոյան

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավին հարված հասցնելու մասին

Բանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել Թրամփը

Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. Մանրամասներ

Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ)

Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից

Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին

WSJ. ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները փակուղի են մտել

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ

NYT. Կատարը ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը դեռ չի ավարտվել

Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են

Մենք կխզենք Իսպանիայի հետ բոլոր կապերը․ Թրամփ

Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail

Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր

ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին