Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$702.23

BTC

$98148

ADA

$0.923519

ETH

$3485.19

SOL

$199.04

-4 °

Yerevan

-1 °

Moscow

16 °

Dubai

9 °

London

6 °

Beijing

8 °

Brussels

1 °

Rome

7 °

Madrid

BNB

$702.23

BTC

$98148

ADA

$0.923519

ETH

$3485.19

SOL

$199.04

-4 °

Yerevan

-1 °

Moscow

16 °

Dubai

9 °

London

6 °

Beijing

8 °

Brussels

1 °

Rome

7 °

Madrid

Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաշար ալ Ասադի իշխանության անկումով ռուսական և իրանական դիրքերի թուլացման արդյունքում Սիրիայում լուրջ վակուում է առաջացել։

Եվ այն ուժը, որը կլցնի այդ վակուումը, կկարողանա գերակա դիրքեր զբաղեցնել Սիրիայում և ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։ 

Փաստացի «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի տարածքի մեծ մասը։

Իսկ այս խմբավորման ղեկավար Աբու Մուհամմադ ալ Ջուլանին, որը ժամանակին կապեր ուներ «Ալ Քաիդա» և «Իսլամական» պետություն ահաբեկչական խմբավորումների հետ, փիառի միջոցով վերաբրենդավորում է իրեն, որպեսզի միջազգային հանրության համար որպես ղեկավար ընդունելի լինի։

Եվ նա արդեն իսկ ընդունելի կերպար է դառնում արևմտյան երկրների համար, որոնցից մի քանիսն արդեն սկսել են բացել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում։ ԵՄ- ն ևս հայտարարել է, որ մտադիր է վերաբացել Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը։ 

Իսկ Վաշինգտոնը հետ է կանչել Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ալ Ջուլանին ձերբակալելու համար շուրջ տասը տարի առաջ 10 միլիոն դոլարի պարգևատրման առաջարկը:

Նրա հետ հանդիպել է նաև ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը, որի ժամանակ էլ քննարկվել են ապագայի հետ կապված մի շարք հարցեր։

Ականատես ենք լինում, որ ԱՄՆ-ի կողմից վերաբերմունքի մեծ փոփոխություն է տեղի ունենում։ 

Բայց «Հայաթ Թահրիր ալ-Շամի» վերահսկողության տակ գտնվող տարածքում մասնատվածությունը շարունակում է մնալ խնդրահարույց։

Երկրի հարավային հատվածը փաստացի ղեկավարվում է երկու ստորաբաժանումների կողմից՝ «Սիրիական ազատ բանակի» և «Հարավային օպերացիոն սենյակի» կողմից։

«Սիրիական ազատ բանակը» բաղկացած է ինչպես իսլամական, այնպես էլ աշխարհիկ տարբեր խմբերից, որոնց ուղղակիորեն աջակցում է Թուրքիան։

Տեղեկություններ կան, որ այս խմբավորմանը նաև ԱՄՆ-ն է աջակցում։

«Հարավային օպերացիոն սենյակը» տարբեր խմբավորումներից բաղկացած կոալիցիա է, որը ներառում է աշխարհիկ, իսլամիստական խմբեր, ինչպես նաև դրուզներից բաղկացած աշխարհազորային ուժեր:

Այս երկու խմբավորումները դաշնակցել են «Հայաթ Թահրիր ալ Շամի» հետ որոշակի նախապայմաններով՝ հաշվի առնելով, որ «Հայաթ Թահրիր ալ Շամն» անկարող է միայնակ կառավարել Սիրիայի ընդարձակ տարածքները։ Սիրիայում կառավարման բարդությունը պայմանավորված է նաև երկրի էթնիկ խայտաբղետությամբ։

Ալևիները կենտրոնացած են ափամերձ շրջաններում, դրուզները մեծամասնություն են կազմում ծայր հարավում, իսկ քրդերը բնակվում են հյուսիսային մասում։ Կրոնական առումով մեծամասնություն են կազմում սունիները, սակայն զգալի թիվ են կազմում շիաները, ալևիները և քրիստոնյաները։

Իսկ Սիրիայի կենտրոնական և արևել յան հատվածը անապատ է, քաղաքները և բնակավայրերը քիչ են այստեղ, և գրեթե ոչ մի ռազմավարական կետ չկա՝ ռազմական առումով հենարան դարձնելու համար:

Ու հարց է, թե ինչպես են տարբեր խմբերը համագոյակցելու միմյանց հետ, երբ Սիրիան ծայրահեղ կերպով բևեռացված է, քանի որ քաղաքացիական պատերազմի ստեղծած քաոսի պարագայում տարբեր խմբավորումներ նաև միմյանց դեմ էին կռվում։ 

Խնդիր է նաև այն, թե ինչպիսի պետություն պետք է կառուցվի, քանի որ աշխարհիկ պետությունը այս տարածաշրջանում այլ կերպ է ընկալվում և նույնականացվում է բռնապետության հետ, ու Ասադի իշխանությունը ևս նույնականացվում է աշխարհիկ համակարգի հետ, դրա համար էլ որոշակի արաբ սունիների խմբեր ձգտում են իսլամական պետության ստեղծմանը։ 

Մյուս կողմից՝ ամբողջ Սիրիայի տարածքում իշխանությունը վերցնելու համար «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը պետք է գործ ունենա երկու այլ կարևոր խմբավորումների հետ։

Դրանցից է Սիրիական ազգային բանակը, որը փոքր հատվածներ է զբաղեցնում երկրի հյուսիսում և Թուրքիայի լուրջ աջակցությունն է վայելում` հասանելիություն ստանալով նաև թուրքական ժամանակակից սպառազինություններին։

Ու Սիրիական ազգային բանակի հիմնական գործը քրդերի դեմ կռվելն է։ Պատահական չէ, որ երբ «Հայաթ Թահրիր ալ Շամը» շարունակում էր իր հաղթարշավը դեպի Դամասկոս, Սիրիական ազգային բանակը շարժվում էր դեպի արևելք՝ դեպի Մամբիչ, որպեսզի հետ մղի քրդական ուժերին։ 

Իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերն են։

Նրանց հիմնական աջակցություն է ցույց տալիս մի կողմից՝ ԱՄՆ-ը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Թերևս այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ են ուժեղացել։

Դրանով էր պայմանավորված, որ իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձավ նաև Սիրիայի քրդերի թեմային՝ նշելով, որ քրդերը լուրջ կռվողներ են։ Այդպիսով, ըստ էության, նա մեսիջ էր հղում Թուրքիային։ 

Ժամանակի ընթացքում էլ ամերիկացիներն են էական աջակցություն տրամադրել քրդերին, որպեսզի նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվեն, ինչի արդյունքում էլ քրդական ուժերին հաջողվեց մեծ թվով շրջաններ վերցնել իրենց վերահսկողության ներքո՝ Եփրատից արևելք ընկած գրեթե ողջ տարածքը։

Իսկ վերջին շրջանում Սիրիայի դեմոկրատական ուժերն արդեն նոր առաջխաղացում ունեցան՝ անցնելով Եփրատի արևմտյան ափի հատված և իրենց վերահսկողության տակ վերցրեցին Դեր Զոր քաղաքը։ 

Սակայն քրդերի կողմից աստիճանական առաջխաղացումը սկսել է մեծապես անհանգստացնել Թուրքիային, որը տարիներ շարունակ պայքարել է իր արևել յան տարածքներում քրդական սեպարատիստ շարժումների դեմ։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի համար քրդական հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում 20 միլիոնից ավելի քրդեր են ապրում։

Անկարայում կարծում են, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը Քրդական աշխատավորական կուսակցության մի ճյուղն են, որը կարող է անկայուն իրավիճակ ու անկախական ձգտումներ հրահրել նաև Թուրքիայի քրդական շրջաններում։

Դրա համար էլ այն հռչակում են որպես քրդական ահաբեկչական կազմակերպություն։

Ուստի Անկարան «Հայաթ Թահրիր ալ Շամին» մղում է Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ՝ մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում մեծ թվով արաբներ են ապրում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նպատակներին, ապա փորձագետները երկու տարբերակի մասին են նշում՝ կա՛մ Թուրքիան ամբողջական ներխուժում է իրականացնելու Սիրիական Քուրդիստան, կամ էլ նոր բուֆերային գոտի է ձևավորում, որի արդյունքում իր վերահսկողության տակ գտնվող երկու բուֆերային գոտիները միավորվում են։

Ու վերջին տարբերակն ավելի հավանական է համարվում։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են
«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ
«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից
«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի
«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրանում էներգետիկ ճգնաժամ է սկսվել
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական աճը կազմել է 6,9 տոկոս
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ հուշարձանի կարգավիճակ են ստացել
Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել
Տասնյակ հասցեներում լույս չի լինելու
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար. Քրիստինա Վարդանյան
Մեր կյանքը դարձրել են թատրոն՝ փորձելով մնալ գլխավոր դերակատարները. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Հրավառությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն կիրականացնի խիստ վարչարարություն
Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել ռուսական ակտիվներից
Արցախցիների վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող Փաշինյանը ասելիք կունենա, դիմելու եմ դատախազություն․ Մեսրոպ Առաքելյան
Դամասկոսում տոնածառի այրումից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
Թրամփը «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատիրոջը նշանակել է դիվանագիտական պաշտոնի

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ

«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից

«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել

Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա․ ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին. Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Հրապարակ». Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի թանկացումից

Պատային իրավիճակ՝ Հայաստանի շուրջ. «Փաստ»

«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»

«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անցել են ձայներ հավաքելու «սուրբ» գործին. Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է

Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»

«Հրապարակ». Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված

Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ-ում բուռն խմորումներ են

«Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»

Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»

Ալիևը պահանջների, վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ. Արա Այվազյան

Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը կարող է նոր հրթիռի արձակում իրականացնել տարեվերջին

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը. Armtimes

Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի