Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում համակարգային կոռուպցիա կա. Լիլիթ Գալստյան


Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, կա՝ կոռուպցիա․  Չորս օր առաջ, դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում, արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հետևյալ հայտարարությունն արեց՝ «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»: 

Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո, դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ հայտարարություն տարածեց, ուր ի թիվս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրվել է հետևյալ փաստը՝ «Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 4 -1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։

Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին:

Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ»: 

Ի դեպ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք մատուցող և պոպուլիստական դիվիդենտներ կորզող իշխանությունները, շրջանցում են հետևյալ շատ կարևոր իրողությունը կամ՝ հանցավոր դիտավորությամբ աչք փակում դրա վրա։

 Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովն՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատվական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ -ն՝ առանց սույն հարցի առնչությամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարույթը։Եվ այս փաստը արգելք չի հանդիսացել, որպեսզի առանց իրավական հստակեցման և ՍԴ կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր քննել և վճիռներ կայացնել։ 

Թե սրանք իրավական ինչ հետևանքների կարող են հանգեցնել, հուսով եմ, որ պատկերացնում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ու «ժողովրդավարության բաստիոն» կառուցող քպական վերնախավը։ Բայց, ինչպես ասում են՝ «show must go on»․

ժողջանի ականջներին հաճո են տեսարանները, սուտը և երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։ 

Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, անկարելի է մի երկրում խոսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ քպ -ն՝ հավաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով․ նվաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այն թեկնածուին, ով համարձակություն ունեցավ ակնարկել, որ քպ-ից հեռախոսային արդարադատության ազդակներ է ստացել։

Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում․․․

Լրահոս

Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին
Հորմուզի նեղուց է մտել հեղուկացված բնական գազի տանկեր
«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ
Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. պատրա՞ստ ես տղամարդավարի ներողություն խնդրել Կարապետյանից
Արամ Օրբելյանը ներկայացրեց հանձանաժողովի 200 էջանոց որոշումը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ
Ֆիդանը Գերմանիայի ԱԳ ղեկավարի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան