Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգությունն ադրբեջանական հայաջինջ քաղաքականության թիրախում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Համաձայն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության՝ Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության օրինակներ են հանդիսանում միայն 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին կառուցված հոգևոր կառույցները: Ադրբեջանական քարոզչամեքենան սա «բացատրում է» նրանով, որ «Անդրկովկասում հայերը վերաբնակեցվել են վերջին երկու հարյուր տարիներին Ռուսական կայսրության իշխանությունների կողմից, և տարածաշրջանի հայկական հոգևոր կառույցները կառուցված են հայ վերաբնակիչների կողմից: Անդրկովկասում և մասնավորապես ժամանակակից Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի տարածաշրջանում եղած հայկական մշակութային ժառանգությունը հենց այս վերաբնակիչներին է պատկանում և ստեղծվել է վերջին 200 տարիների ընթացքում»:

Ինչպես կարող ենք տեսնել, նման հայտարությամբ պաշտոնական Ադրբեջանը «յուրացնում և սեփականում է» ոչ միայն ՀՀ, այլ նաև Արցախի և պատմական հայկական այլ երկրամասերի տարածքում ստեղծված ողջ մշակութային ժառանգությունը: Այստեղ յուրացվում է ոչ միայն չորրորդ դարից ստեղծված քրիստոնեական ժառանգությունը, այլ նաև՝ ավելի վաղ շրջաններինը:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, այն էլ՝ սեփական քարոզչական թեզերից ելներով, որտեղ հայերը համարվում են եկվոր: Այս մասին վերջերս հայտարարեց նաև տխրահռչակ ադրբեջանական քարոզիչ Րիզվան Հուսեյնովը:

Հիմք ընդունելով քարոզչական այս թեզը՝ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, քանի որ ըստ իրենց՝ մինչև 19-րդ դարը հայեր Արցախում չեն եղել: Այս եկեղեցիների շուրջ ստեղծվել է քարոզչական երկակի իրավիճակ՝ մի կողմից դրանք կարծես չպետք է քանդվեն, քանի որ կառուցվել են ոչ «օկուպանտական» տարիներին, բայց դրանք նաև չեն կարող հայտարարվել «աղվանա_ուդիական»: Ուստի հարց է ծագում, թե ինչ անել սրանց հետ: Վերջին չորս տարում ադրբեջանական կողմը քարոզչական տեսանյութեր էր հրապարակում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբին կառուցված և Բաքվում, Գանձակում, Շամքորում դեռևս կանգուն հայկական եկեղեցիներ՝ ցույց տալու համար, որ «հանդուրժող» է և խնդիր չունի հայկական ժառանգության հետ (այս մասին ավելի մանրամասն տես՝ Ադրբեջանի «հանդուրժողականության» մասին):

Սակայն մյուս կողմից՝ 19-րդ դարի այս ժառանգությունը ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար, քանի որ նման եկեղեցիներ կան Արցախի համարյա բոլոր գյուղերում: Կան այս հուշարձանների կառուցման արձանագրությունները, որտեղ սովոաբար նշված է գյուղական համայնքը, մեկենասը, քահանան, եկեղեցիների մի մասի կառուցման մասին կան նաև փաստաթղթային վկայություններ և նկարագրություններ: Մակար Բարխուդարյանցը, շրջելով ամբողջ Արցախում, նկարագրում էր հայկական գյուղերը, դրանցում գտնվող հուշարձանները, կառուցվող, վեակառուցվող, նորոգվող գյուղական եկեղեցիները:

Կարող ենք տեսնել, որ սկսած 2020 թվականից որոշ դեպքում դրանք պաշտոնապես հայտարարվում են կրկին աղվանա-ուդիական, ինչպես օրինակ Թալիշ գյուղի 1894 թվականին կառուցված սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչով հակասություն են ստեղծում քարոզչական հիմնական թեզերի հետ (տես՝ Թալիշ գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ‹‹աղվանա-ուդիական›› հռչակելու մասին):

Որոշ դեպքերում կարող ենք վաերացնել, որ 19-րդ դարով թվագրվող նման եկեղեցիներն «անհետանում են», միտումնավոր վնասվում ադրբեջանական կողմի իրականացվող «ենթակառուցվածքային» աշխատանքների ժամանակ, ինչպես դա եղավ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի սբ. Սարգիս, Մադաթաշեն գյուղի սբ. Աստվածածին եկեղեցիների (տես՝ Մոխրենեսի սբ.Սարգիս եկեղեցին, Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին):

Որոշ դեպքերում այս եկեղեցիները ուղղակի պղծվում են, պատվում են գրություններով, ինչպես դա եղավ Քարինտակ, Ջրաղացներ գյուղերի եկեղեցիների պարագայում (տես՝ Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի, Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում):

Հարկ ենք համարում նշել, որ Հադրութի շրջանում ունենք մի իրավիճակ, որ եթե անգամ եկեղեցիները կանգուն են, ապա միտումնավոր վնասվել են, ավերվել գյուղերը, իսկ ամբողջ Արցախում հայ չի մնացել, այսինքն՝ չկա եկեղեցիները կառուցող համայնքը, իսկ նրա բնակավայրերը քանդվում են:

Առավել բարդ իրավիճակը ստեղծված է Շուշիում: Ադրբեջանական քարոզչամեքենան առհասարակ մերժում է քաղաքի հայկական ինքնությունը, ինչի դրևսրումը խորհրդային տարիներից դեռևս մի կերպ պահպանված հայկական գերեզմանոցների հիմնական և վերջնական ավերումն էր վերջին տարիներին: Փաստ է, որ ադրբեջանական կողմը որոշել էր Շուշի քաղաքում չտեսնել, վերացնել անգամ իր քարոզչամեքենայի թեզերով առկա հայկական ժառանգությունը (տես՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները):

Շուշի քաղաքի հայկական սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) և սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցիները պաշտոնապես հայտարարվեցին ռուսական ուղղափառ և ձեռնարկվեցին այդ եկեղեցիների «նախնական, պատմական» տեսքին բերելու աշխատանքները, իսկ այնուհետև «հանկարծակի» անհետացավ Կանաչ ժամ եկեղեցին:

Այստեղ առավել զարմանալին այն է, որ Կանաչ ժամի չակերտավոր վերականգնումը ցուցադրելու համար Շուշի էին բերվել Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական համայնքների առաջնորդներ (տես՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին):

Ակնհայտ է, որ Ղազանչեցոց եկեղեցին արտաքնապես արդեն նմանեցվել է ուղղափառ եկեղեցու՝ հանվել է նրա վեղարը, գմբեթին տրվել է կիաագնդի տեսք, ներկվել դեռնա-ոսկեգույն: Շուշի քաղաքի եկեղեցիները հարուստ էին հայերեն արձանագրություններով, որտեղ որպես պատվիրատու հանդես էր գալիս քաղաքի հայկական թաղամասերի բնակչությունը: Քաղաքի մասին առկա են մեծ թվով արխիվային, պաշտոնական փաստաթղթեր, որոնք Ռուսական կայսրության գավառական իշխանությունների կողմից էին կազմված:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ անգամ 19-րդ դարում կառուցված և որպես հայկական ճանաչվող ժառանգության ֆիզիկական գոյությունը նույնպես խիստ մտահոգում է օուպանտներին և այս հուշարձանները ևս ենթակա են ավերման»:

Լրահոս

Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար
Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը
Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել
Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ
Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին
Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել