Դեկետմեբերի 4–ին ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Յոթ վերք եկեղեցու քահանա տեր Հուսիկը։
«Պտտվում էին, անցան, մտան եկեղեցի, դուրս եկան։ Դե երեւի այդպիսի պարտավորվածություն ունեն, նայում են»,–ասել է նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե արդյոք Ամենափրկիչ եկեղեցի մտել են, թե ոչ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ–ականները Գյումրիի եկեղեցիների քահանաներին առաջարկում են առաջիկա կիրակի պատարագին, որին հնարավոր է՝ մասնակցի վարչապետը, չարտասանել կաթողիկոսի անունը։
Ավելի ուշ Փաշինյանը խոստովանեց, որ նման բան կա, քանի որ ինքն այցելում է այն պատարագներին, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը։








