Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ փաստաբաններին հավել յալ հարկային բեռի տակ մտցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Դա ի սկզբանե անխոհեմ քայլ էր, թեկուզ այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր պաշտոնյա, առավել ևս՝ փաշինյանական իշխանության մեջ պաշտոն ունեցողը, վաղ թե ուշ փաստաբանի ու փաստաբանական ծառայությունների կարիք է ունենալու:

Դե, իսկ հայրենի փաստաբաններն էլ, չգնահատելով իրենցից «հարկատու-հերոսներ» կերտելուն նպատակաուղղված ֆիննախարարի մղումները, բռնեցին ու հետաքրքրվեցին նրա հայտարարագրերով ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերով: Դե, մի կողմ թողնենք Վահե Հովհաննիսյանի հաշվետվություններում արտացոլված «Տոյոտա» մակնիշի մեքենաների «ծննդաբանությունը»՝ արտադրման տարեթիվը, ձեռքբերման կամ օտարման ամսաթվերն ու նման «մանրուքները»: Շատ ավելի հետաքրքիր է ուսումնասիրության արդյունքում փաստաբանների պարզած ու հանրայնացրած այն տեղեկությունը, որ պաշտոնն ստանձնելու ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ Էյ-Սի-Էմ-ՍԻ ընկերությանը տվել է 35 միլիոն 380 հազար դրամի փոխառություն՝ 0 տոկոսով: Եվ այդ տարի ստացել է 1 միլիոն դոլար փոխառություն՝ 0 տոկոսով: Ըստ այդ հաշվետվության, 1 միլիոն դոլար էլ վարկ է ստացել 0 տոկոսով։ «Չնայած ենթադրվում է, որ այդ 1 միլիոն վարկը հավանաբար կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021 թվականի ամբողջ տարվա հաշվետվության մեջ այդ 1 միլիոն դոլար վարկը չկա։ Այսինքն, ունենք տեղեկություն, որ 2021 թվականին ստացել է 1 միլիոն դոլար 0 տոկոսով փոխառություն: Սա նույնպես շատ կասկածելի գործարք է, որ նման պաշտոնատար անձը ստանում է 1 միլիոն դոլար առանց տոկոսի»,-նշում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Պարզվում է նաև, որ նույն նախարարը նաև փոխկապակցված ընկերություններ ունի, որոնցից մեկն էլ, փաստորեն, տնօրինվում է իր ընկերոջ կողմից: Ու պարզվում է, որ հենց այս ընկերությունն է «պատահաբար» ստանում պատվեր (ու որոշակի գումար, իհարկե)՝ USAID ծրագրով նախարարության աշխատակիցների վերապատրաստման ընթացքը կազմակերպելու համար: Ի՜նչ լավ է, չէ՞: Ու սա միայն մեկ «նմուշ» է: Այսպիսի օրինակների գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլի էջերում: Որ ոչինչ չլինի, քպականների հայտարարագրերը լրիվ բավական են... Տեսնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանը որքան անխնա է պայքարում կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ ախր, ի՜նչ պետություն, ի՜նչ բարեփոխում-մարեփոխում: Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են: Կլոնդա՛յկ: Եվ ի՞նչ, ակնկալում եք, որ նման «երակների» վրա նստածներն ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները, իրենց եկամտի հորդահոս աղբյուրը:

Ի դեպ, հեռավոր թվացող 2018-ին՝ «թավիշի» ջահել օրերին շատերը ոգևորված խոսում էին «նոր, մաքուր, անկաշառ» դեմքերի մասին, ինչպիսին իրենց թվում էին Փաշինյանն ու նրա պաշտոնյաները: Պարզվեց, որ նրանց մեծամասնությունը «մաքուր» ու «անկաշառ» էր զուտ այն պատճառով, որ նախկինում ուղղակի նման հնարավորություններ չէր ունեցել: Իսկ հիմա...

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»