Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացահայտվել է ավելի քան 10կգ. քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք (տեսանյութ)


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 29, 43, 27, 28–ամյա բնակիչները և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ–ում տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու շուրջ, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձին նախապես խոստացել են վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխվելուց հետո Հայաստանում դրանք ապօրինի ձեռք բերել։

Ընդ որում, նպատակադրվելով թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վաճառել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ հիշյալ անձանցից մեկը՝ 43–ամյա կինը, կապ է հաստատել «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և հստակեցրել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխելու հանգամանքները։Այնուհետև քննությամբ ինքնությունը չպարզված անձը պետական սահմանով, մաքսանենգությամբ, ՀՀ ապօրինի տեղափոխել է առաձնապես խոշոր չափերով՝ 6680,31 գրամ «Մարիխուանա», 1430 գրամ «Հերոին» և 3225 գրամ «Մեթամֆետամին» տեսակի՝ առանձին փաթեթներում տեղավորված թմրամիջոցներ և ապօրինի պահել է Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի վարչական տարածքում գտնվող թաքստոցում։

Երևանի 43–ամյա բնակչուհին, նախապես տեղեկանալով, որ հիշյալ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխվել են ՀՀ, օրավարձով վարձակալել է հանցավոր խմբի անդամ՝ 28–ամյա երիտասարդի կողմից վարվող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան՝ վերջինիս խոստանալով, որ թմրամիջոցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից Երևան տեղափոխելու դիմաց կվարձատրվի 27–ամյա հանցակցի կողմից։

2024թ. մարտի 15-ին 43–ամյա կինը և 28–ամյա երիտասարդը մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նույն օրը ապօրինի ձեռք են բերել ԻԻՀ–ից ՀՀ ապօրինի տեղափոխված և վերոնշյալ թաքստոցում տեղադրված առանձնապես խոշոր չափերով՝ 19 պոլիէթիլենային փաթեթներում գտնվող թմրամիջոցները։ Վերջիններս թմրամիջոցը տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի սրահում և ուղևորվել Երևան քաղաքի ուղղությամբ։

Քննության ընթացքում քննչական ճանապարհով ձեռք բերված տվյալները փոխանցվել են Ոստիկանությանը, որի կողմից, այդ տվյալների իրացմամբ, մարտի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված 4 անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը։

Հիշյալ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին