Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ


Գերմանական «Ձախեր» կուսակցության Բեռլինի բաժանմունքի պատվիրակները շաբաթ օրը որոշում են՝ արդյո՞ք սկսել պաշտոնական բանակցություններ «Կանաչների» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ, հաղորդել է dpa-ն։


Սեպտեմբերի 20-ին կայացած տարածաշրջանային ընտրությունների արդյունքներով «Ձախերը» զբաղեցրել են առաջին տեղը՝ ստանալով ձայների 25,7 տոկոսը։ Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, Բեռլինն առաջին անգամ կարող է գլխավորել այս կուսակցության ներկայացուցիչը՝ թուրքական ծագմամբ քաղաքական գործիչ Էլիֆ Էրալփը։


Կոալիցիոն բանակցությունների մեկնարկն արդեն հավանության են արժանացրել «Կանաչները» և ԳՍԴԿ-ն։ Եթե «Ձախերի» պատվիրակները սատարեն այս որոշմանը, երեք կուսակցությունների պաշտոնական խորհրդակցությունները կսկսվեն երկուշաբթի։


Էրալփի հնարավոր նշանակումը քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնում վեճերի տեղիք է տվել դեռևս բանակցությունների մեկնարկից առաջ։ Աջակենտրոն և աջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները խիստ քննադատում են խոշոր առևտրային վարձատուներից հազարավոր բնակարաններ օտարելու «Ձախերի» ծրագրերը։ Կուսակցությունն ակնկալում է այդ կերպ զսպել քաղաքում վարձավճարների աճը։


«Ձախերի» Բեռլինի բաժանմունքը նաև հայտնվել է հակասեմականության շուրջ քննարկումների կենտրոնում՝ Իսրայելի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։ Կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Վեճերը սրվել են Der Spiegel ամսագրի հրապարակումից հետո, որում նշվել է, թե Էրալփը հրաժարվել է հրապարակավ մեկնաբանել հայտնի պաղեստինամետ ակտիվիստուհու գործողությունները՝ մտահոգվելով իր ընտանիքի անվտանգության համար։ Հրապարակումը հարցեր է առաջացրել հանցավորության դեմ պայքարելու թեկնածուի կարողության վերաբերյալ։ Էրալփի դիմումից հետո ոստիկանությունը վերանայել է սպառնալիքների գնահատականը և նրան անձնական պահպանություն տրամադրել, այդ թվում՝ կուսակցական համաժողովի ընթացքում։


Շաբաթ օրը միջոցառման անցկացման վայրի մոտ հավաքվել է շուրջ 80 ցուցարար։ Նրանք «Ձախերին» մեղադրել են ընտրողներին դավաճանելու մեջ՝ այն զիջումների պատճառով, որոնց կուսակցությունը գնացել է հնարավոր գործընկերների հետ նախնական խորհրդակցությունների ընթացքում։ Ցուցարարների պահանջների թվում են Պաղեստինի հետ հետևողական համերաշխությունը և սեփականության հանրայնացումը։


Կուսակցության երիտասարդական կազմակերպության մի մասը դեմ է ավելի չափավոր քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելուն և փոխարենը կոչ է անում ձևավորել ուժեղ սոցիալիստական ընդդիմություն։ Համաժողովն անցկացվում է ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո։

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից

Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը

«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին

Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է

Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված

Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո

Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են

NVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ

Վենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցից

Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունել

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Մեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանում

The Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն

Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար

Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ

Չեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասին

Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները

Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը