Վարշավայում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը պայթյունավտանգ է անվանել Դոնալդ Տուսկի կառավարության և ընդդիմության միջև առճակատումը Սահմանադրական դատարանի աշխատանքի շուրջ։
«Այս երեկո Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի մոտ ծավալվող իրադարձություններն իսկապես շատ լուրջ բնույթ են կրում: Մենք, ըստ երևույթին, ականատես ենք աննախադեպ առճակատման կառավարության կողմից պետական իշխանության օգտագործման, մյուս կողմից սահմանադրական մարմնի անկախության և հեղինակության միջև։
Դատարանի շենքի մոտ հավաքվածները առանց այն էլ վտանգավոր իրավիճակը էլ ավելի պայթյունավտանգ են դարձնում»,- գրել է Ռոուզը X-ում: Ինչպես ընդգծել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը, Վաշինգտոնը չի պատրաստվում «դատել կամ միջամտել Լեհաստանի ներքին գործերին»։
Ռոուզը հույս է հայտնել, որ իշխանությունն ու ընդդիմությունը «կկարողանան միավորվել և չեն ձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է հրահրել բռնություն կամ հակամարտության հետագա սրում»:








