Եվրամիությունը կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը։ Այս կարծիքը հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Կարելի է ասել, որ ԵՄ-ն այսօր կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք քննադատաբար ենք մոտենում Բրյուսելին և ԵՄ-ին՝ Եվրոպան փրկելու, այն քաղաքակրթությունը փրկելու համար, որը մենք օգնել ենք ստեղծել։
Եվ մենք տեսնում ենք, թե որտեղ է այսօր ԵՄ-ն քաշում Եվրոպան», - հայտարարել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես ընդգծել է Պապուաշվիլին, «այսօր Եվրոպան պետք է փրկվի Բրյուսելից, Եվրամիության առաջնորդներից, որպեսզի Եվրոպան ամբողջությամբ չընկնի քաղաքակրթական անդունդը»։








