Հոկտեմբերի 10-ին ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան։
Նշվում է, որ օդային տագնապի ազդանշանից հետո քաղաքում պայթյուններ են որոտացել, գործի է դրվել հակաօդային պաշտպանության համակարգը։ Խոցված հրթիռներից մեկն ընկել է Կիևի Օբոլոնսկի շրջանում գտնվող ռեստորանի տարածքում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ տուժել է առնվազն 6 մարդ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։
Գործակալության տեղեկություններով՝ խոսքն ադրբեջանական ազգային խոհանոց ներկայացնող «Դեսանտ» ռեստորանի մասին է։ Այժմ պարզվում է՝ տուժածների թվում Ադրբեջանի քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ։








