Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող են այցելել Մոսկվա և Կիև հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այցը «կարելի է սպասել, բայց մենք չգիտենք՝ այն կկայանա՞ արդյոք»։
«Ուիթքոֆը և Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը խաղաղության առաջարկները քննարկելու համար», - պնդում է պորտալի հաղորդագրությունը։








