ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 13-ին Իտալիայում կսկսի «Steadfast Noon» միջուկային զենքի վերաբերյալ նախատեսված զորավարժությունները, հայտարարել է դաշինքի մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի 17 երկիր։
«Զորավարժությունների ընթացքում իրական զինամթերք չի օգտագործվում», - ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը ընդգծել է, որ զորավարժությունները «կապված չեն որևէ արդիական համաշխարհային իրադարձության հետ և ուղղված չեն որևէ երկրի դեմ»։
ՆԱՏՕ-ի կազմում են միջուկային զենք ունեցող երեք պետություններ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սակայն դաշինքը վարում է «միջուկային համատեղ օգտագործման» քաղաքականություն, որի համաձայն միջուկային զենք ունեցող պետությունների մարտագլխիկները կարող են տեղակայվել ոչ միջուկային պետությունների կրիչների վրա՝ դրանք դժվարացնելով հայտնաբերելը։ Սա է բացատրում միջուկային զորավարժությունների մասնակիցների թիվը։








