Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում

Հունաստանի Կրետե կղզում հորդառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ և ավերածություններ են առաջացրել։ Փրկարարները տարհանել են տասնյակ մարդկանց ողողված տներից և ավտոմեքենաներից, բնապահպանական ծառայությունների ութ աշխատակից շարունակում է արտաքին աշխարհից կտրված մնալ Սամարիայի կիրճում, հայտնել է Kathimerini-ն։


Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Հերակլիոն, Խանիա և Ռեթիմնո շրջաններում։ Հորդառատ անձրևների պատճառով գետերն ու առուները դուրս են եկել ափերից, ջրահոսքերը ճանապարհներ են բերել մեծ քանակությամբ աղբ և բեկորներ։


Կրետեի արևմուտքում, Սամարիայի կիրճում շարունակում է մնալ ութ մարդ՝ Հունաստանի բնական միջավայրի և կլիմայի փոփոխության գործակալության վեց աշխատակից և երկու անտառային տեսուչ։ Նրանք կիրճ են մտել սեպտեմբերի 29-ին՝ ծառայողական առաջադրանքներ կատարելու համար, սակայն եղանակի վատթարացման պատճառով չեն կարողացել դուրս գալ։ Այժմ նրանք գտնվում են կիրճի մուտքից մոտավորապես յոթ կիլոմետր հեռավորության վրա, որի ընդհանուր երկարությունը 13 կիլոմետր է։


Իշխանությունները կարգադրել են, որ աշխատակիցները մնան անվտանգ վայրում, քանի որ ներկայիս պայմաններում տարհանումը վտանգավոր է։ Նրանցից մեկը հունական ERT հեռուստաալիքին հայտնել է, որ խումբն ունի բավականաչափ սնունդ և այլ պաշարներ առնվազն մինչև չորեքշաբթի։ Նրա խոսքով՝ կիրճից անվտանգ դուրս գալ հնարավոր կլինի միայն ջրի մակարդակի նվազումից և անձրևների դադարեցումից հետո։


Շաբաթ օրը իշխանությունները 112 շտապ նախազգուշացում են ուղարկել Ռեթիմնոյի Միլոպոտամոս շրջանի բնակիչներին։ Մարդկանց կոչ է արվել սահմանափակել տեղաշարժը և տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր՝ շարունակվող հորդառատ անձրևների, ջրհեղեղների և ճանապարհներին կուտակված աղբի պատճառով։


Զոնիանա գյուղում գետը դուրս է եկել ափերից, և ջրի մոտ գտնվող տների բնակիչներին սկսել են տարհանել։ Իշխանությունները նաև կարգադրել են տարհանել Դաֆնեդես բնակավայր։ Զոնիանայում գլխավոր ճանապարհի մի մասը բացել են՝ կուտակված ջուրը հեռացնելու համար։


Լուրջ վնաս է հասցվել Լիվադիա շրջանի ճանապարհներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքին։ Շարունակվող անձրևների պատճառով բնակավայր մուտքը կրկին դժվարացել է։


Կրետեի հարավ-արևելքում հրշեջները փրկել են 23 մարդու ավտոմեքենաներից և տներից՝ Իերապետրայի մերձակայքում գտնվող Ֆերմա և Մակրիս Յալոս շրջաններում։ Փրկարարները տասնյակ ահազանգեր են ստացել ողողված տներից և ձեռնարկություններից ջուրը հեռացնելու վերաբերյալ։


Խիստ տուժել է Իերապետրայից Սիտիա տանող ճանապարհը։ Ֆերմայից արևելք դրա երեք հատվածներ կտրվել են, դրանցից մեկում արևելյան ուղղությամբ երթևեկելի գոտին ջուրը քշել է դեպի ծով։ Բացի այդ, ջրի հոսքը երեք զբոսաշրջիկ տեղափոխող տաքսին դուրս է բերել ճանապարհից։ Մեքենան խրվել է ճանապարհի եզրին, ինչի շնորհիվ վարորդն ու ուղևորները կարողացել են դուրս գալ։


Կրետեում տեղումների քանակն անսովոր բարձր է եղել։ Աթենքի ազգային աստղադիտարանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Խանիա շրջանում գտնվող Կսիլոսկալո հատվածում տեղացել է 318 միլիմետր անձրև։


Ուժեղ անձրևներն ու ամպրոպները Կրետեում սպասվում էին մինչև շաբաթ օրվա երկրորդ կեսը։ Այնուհետև եղանակային պայմանները պետք է պարբերաբար բարելավվեին մինչև կիրակի առավոտ։ Իշխանությունները պահպանել են բարձր պատրաստվածության մակարդակը և ուժեղացրել արտակարգ փրկարարական ծառայությունները։

Լրահոս

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը