Թեհրանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին:
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Մինսկում կայացած ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում Միությունը կարևոր հարթակ է համարել տարածաշրջանային տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է հանդես գալ որպես ԵԱՏՄ ակտիվ գործընկեր՝ աշխատելով բազմակողմ համագործակցության և պետությունների իրավահավասարության օգտին:








