Իրանը երբեք չի խուսափել և մտադիր էլ չէ խուսափել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից, չնայած համաձայնագրի խախտումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պաշտպանելով բանակցությունների ընթացքը և դիվանագիտական գործընթացը։
«Մենք, պահպանելով մեր արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել և չենք խուսափելու երկխոսությունից, նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ թիրախավորել է մեր երկիրը», -Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքը սպասում էր, որ Թեհրանը չի կարողանա կառավարել երկիրը ստեղծված պայմաններում։ «Մեր հակառակորդները կարծում էին, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, նրա քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների մահը կհանգեցնի երկրի փլուզմանը, բայց մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունը միայն ամրապնդվել են», - նշել է նախագահը։








