Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը անհապաղ լքի երկիրը, այն բանից հետո, երբ երկկողմ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 28-ի առավոտյան Սպիտակ տունը կարծում էր, որ այդ օրը Իրանի հետ բանակցություններում կարելի է առաջընթաց տեսնել։ Սակայն, օրվա վերջում պարզ դարձավ, որ դրանք փակուղի են մտել։ Այնուհետև, պորտալի աղբյուրի խոսքով, այդ երեկոյան Ռուբիոյի հրամանով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը իր իրանցի գործընկերներին տեղեկացրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պետք է անհապաղ լքի Նյու Յորքը։
Մի քանի ժամ անց նա գնաց օդանավակայան և սեպտեմբերի 29-ի գիշերը թռավ Դոհա։ Axios-ի աղբյուրը նշում է, որ Արաղչին, այնուամենայնիվ, պլանավորել էր վերադառնալ Թեհրան երկուշաբթի երեկոյան։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ իրանցիները «մնացել են ավելի երկար, քան սպասվում էր»։








