Սեպտեմբերի 22-ին Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Բանակցություններին ծանոթ Bloomberg-ի աղբյուրը հանդիպումը բնութագրել է որպես լարված։
ԵՄ ներկայացուցիչները պահանջեցին, որ Ուկրաինան առաջընթաց գրանցի երկրի ստվերային տնտեսության դեմ պայքարում, ավելացնի հարկային եկամուտները և համապատասխանեցնի իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին՝ նախքան լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելը:
Կիևը, իր հերթին, մտահոգություն հայտնեց ՀՕՊ համակարգերի բացակայության վերաբերյալ։ Bloomberg-ը նշում է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց տարիներ անց Կիևի և նրա հիմնական դաշնակիցների միջև սկսում են տարաձայնություններ աճել:
Ուկրաինան հիասթափված է որոշ եվրոպական երկրների կողմից հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու դժկամությունից, մինչդեռ Կիևի գործընկերները նյարդայնացած են ֆինանսական օգնության աճող պահանջարկից:








