Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9-ի» առաջ․ Անդրանիկ Թևանյան


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը մսխվեց։ Այն դարձավ ոմանց հարստացման, կարիերային աճի, անձնական անկման, կործանման, դեֆորմացման աղբյուրը։

Մենք հաղթեցինք պատերազմում ու տանուլ տվեցին խաղաղությունը։Ի զարմանս աշխարհի՝ մեր հաղթանակը, մեծ հաշվով, որբ մնաց։ Այն սեփականաշնորհեցին քչերը։

Մյուսները նույնիսկ ատեցին այդ հաղթանակը՝ այն համարելով իրենց վատ կյանքի պատճառը։ Մեր հանրային օրգանիզմն այդպիսով վտանգավորության աստիճանի ախտահարվեց։ Մեր հաղթանակը չգնահատվեց, Արցախի դերակատարումը Հայաստանի անվտանգային համակարգում չհասկացվեց, դրսից ու ներսից մոդայիկ դարձրեցին Արցախը հանձնելու գաղափարները, թե բա՝ հենց հանձնենք, լավ ենք ապրելու։ Այդ իսկ պատճառով Նիկոլները եկան իշխանության։ Ստացանք պատերազմ, պարտություն։

«Հաղթելու ենք» և «Շուշիի համար մարտերը շարունակվում են» խաբեության ներքո 2020-ի նոյեմբերի 9-ին տարածվեց եռակողմ հայտարարություն, որը, մեղմ ասած, մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց որը հնարավորություն էր տալիս հայկական պահել Արցախը, տքնաջան աշխատել՝ սպասելով հարմար ժամանակների։ Սակայն ավա՜ղ․․․Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդունվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համառ ջանքերով՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու հատկապես նրա դրսի տերերի։Նոյեմբերի 9-ի փաստաթղթից դժգոհ էին Արևմուտքը, Թուրքիան, քանզի ռուս խաղաղապահներ էին հայտնվել Արցախում։

Դա էր պատճառը, որ ամեն ինչ արվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքերով ռուս խաղաղապահները դուրս մղվեն Արցախից։ Իսկ թե ինչ կլիներ արցախցիների հետ, նրանց քիչ էր հետաքրքրում․ Մակրոնին, Միշելին ու Բայդենին այլ հարցեր էին հուզում։ Ինչպես որ Ուկրաինայում են նրանք կռիվ տվել Ռուսաստանի դեմ ուկրաինացիների կյանքի գնով, այնպես էլ Արցախում կռիվ տվեցին ռուսների դեմ արցախցիների հայրենազրկման գնով։2022թ․ հոկտեմբերի 6-ին Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից առաջ նա կեղծ քարոզ էր առաջ տարնում, թե, իբր, դա արվում է, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» չտրվի և ապահովվի Հայաստանի 29.800-ը (հիմա այն դարձել է 29.743, չհաշված ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի օկուպացված հատվածը)։

Հայաստանի ընդդիմադիր դաշտի մեծ մասում այդ քարոզչական հարձակումից կոմպլեքսավորվում էին։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, սեփական շահերից ելնելով, հրաժարվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումից ու ամբողջությամբ նետվել է Թուրքիայի գիրկը՝ այդ ամենը ներկայացնելով որպես ինքնիշխանության համար պայքար։ Ադրբեջանը սպասում է հարմար պահի, որպեսզի 9-րդ կետի չկատարման պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության եթերում 9-րդ կետի մասով հավատաքննություն են իրականացնում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Վերջիններս վախվորած փախնում են հարցից կամ տալիս են անհասկանալի ռազմատենչ պատասխաններ, ինչը նպաստում է Նիկոլի՝ պատերազմաբեր ու կորստաբեր քաղաքականության առաջ մղմանը։Հիմա մենք կերազենք 2020-ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի մասին։

Բայց այն օրերին Հայաստանում չկար այդ գիտակցությունը։ Հայաստանի քաղաքական դաշտը 2 բան պետք է աներ՝

1․ հեռացներ Նիկոլ Փաշինյանին՝ իրական խաղաղության բանաձև առաջարկելով հայ ժողովրդին,

2. նոյեմբերի 9-ի փաստաթղթից առավելագույնը քաղեր՝ կողմ լինելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը և Ռուսաստանի դերակատմարմանն այդ հարցում։

Դա տեղի չունեցավ, ինչը Նիկոլին հնարավորություն տվեց կեղծավոր ձևով ներկայանալ որպես խաղաղության աղավնի, ու մենք կորցրեցինք Արցախը։ Կորստի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց այլ մեղավորներ էլ կան։

Հիմա Հայաստանը կանգնած է նոր «նոյեմբերի 9»-ի առաջ։ Մեզ սպառնում է Արցախի ճակատագիրը։Ամբողջ աշխարհը կողմ է, որպեսզի Հայաստանի կոմունիկացիաները բացվեն, մասնավորապես՝ Սյունիքի հատվածում։ Եթե այդպես է, ապա այդ կոմունիկացիան բացվելու է։ Հարցն այն է, թե ինչպես այն կբացվի և ինչ կլինի դրանից հետո Հայաստանի հետ։ Ադրբեջանը նախապատրաստվում է այդ կոմունիակցիաների բացմանը՝ բանակցություններով կամ պատերազմով։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ կրկնվի 2020-ը, որ հետո ասի, թե բա՝ եթե կոմունիկացիաները բացեի, ապա ինձ կասեին «Նիկոլ, դավաճան», դրա համար էլ չբացեցի ու պատերազմ ստացանք։

Արևմուտքն ուզում է, որ, այսպես կոչված, միջին միջանցքը բացվի՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու տրամաբանությամբ։ Այդ սցենարին կողմ է Թուրքիան, քանզի թիվ մեկ շահառուն ինքն է դառնալու։ Նիկոլն այդ ուղղությամբ է աշխատում․ ինքը դրսի ուժերի գործիքն է։

Եթե մենք ուզում ենք աշխարհի հզորների ոտքերի տակ չընկնել ու Սյունիքը չկորցնել, ապա պետք է կողմ լինենք կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես 2020-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվածի կյանքի կոչմանը։

Միայն այդ դեպքում է հնարավոր մեր երկրի անկախության ու տարածքային ամբողջականության ապահովումը։ Նիկոլ Փաշինյանը քարոզչական ծուղակ է ստեղծել ու պետք չէ ընկնել այդ ծուղակի մեջ։ Ինքը ցույց է տալիս, թե, իբր, պայքարում է հանուն ինքնիշխանության ու չի ուզում, որպեսզի ռուսները վերահսկեն այն ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, բայց նրա քայլերը բերում են այն բանին, որ այդ ճանապարհը վերահսկեն Թուրքիան կամ Արևմուտքը, ինչը գործնականում բերելու է Սյունիքի, ապա՝ Հայաստանի կորստին։ Գետնի վրա միայն Ռուսաստանը կարող է լինել հայ–ադրբեջանական հարաբերություններում գլխավոր միջնորդն ու պայմանավորվածությունների երաշխավորը։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում դավաճանաբար և դավադրաբար գրեթե ամբողջությամբ չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանզի դա նրա անձնական շահերից ու դրսի տերերի նպատակներից էր բխում։ Գինը՝ 120 հազար բռնի տեղահանված արցախցիներն էին։ ՀՀ քաղաքացիներին մինչև այդ քարոզել էին, որ դա այն գինն է, որը պետք է վճարել 3 միլիոնի անվտանգության և 29.800-ի համար։

Հիմա Արցախը չկա, 120 հազարը էթնիկ զտման են ենթարկվել, Տավուշում «սահմանազատել» են գյուղերը, բայց խաղաղություն չկա։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանից» է խոսում, Նիկոլը պատերազմով է վախեցնում ու ․․․ բերում է նոր կորուստներ, նոր պատերազմ։ Ու սա չի դադարելու, քանզի Նիկոլը Հայաստանի լուծարման մեխանիզմն է միացրել։

Պարզ է, որ լուծումը ներքաղաքական դաշտում է։ Անհրաժեշտ է իշխանափոխություն՝ իրական խաղաղության օրակարգով ու տարածաշրջանը պատերազմի թատերաբեմի չվերածելու հստակ ծրագրով։ Վրաստանի իշխանություններից սովորելու շատ բան կա։Հայաստանը պետք է դառնա կոմունիկացիոն բաց երկիր՝ հյուսի-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։

Դա՛ է իրական խաղաղության, անկախության, զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը։ Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք ու ամեն ինչ անենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք։ «Մայր Հայաստանը» քաղաքական դաշտի այն ուժն է, որը հստակ տեսակետ ունի մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից ու ամեն ինչ անելու ենք դրա համար»։

Լրահոս

Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ
«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել
Կարևոր
«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է
«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները
Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը