Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»

Այս օրերին ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչ է խոստանում աշխարհին Դոնալդ Թրամփի հաղթանակը, ու, ընդհանրապես, ինչ իրավիճակ է ստեղծելու միջազգային արենայում։

Միանշանակ է, որ ԱՄՆ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղի ունենալու։

Ակնկալվում է, որ Թրամփի վարչակարգը կենտրոնանալու է հիմնականում ներամերիկյան խնդիրների վրա, որոնք նախընտրական քարոզարշավում շոշափելու արդյունքում էլ նա կարողացավ իր կողմը գրավել մեծ թվով ընտրողների ու մեծ առավելությամբ պարտության մատնել դեմոկրատական թեկնածուին։

Իսկ ամերիկացիներին հուզող առաջին հարցը տնտեսությունն է ու ինֆլ յացիան, քանի որ նրանք որոշակի տնտեսական խնդիրների են բախվում։

Ուստի, Թրամփը խոստանում է տնտեսական աճի ու տեղական բիզնեսի զարգացման համար խթանիչ քայլեր ձեռնարկել։ 

Ընդ որում, նա պատրաստվում է նոր հորատումների թույլտվություններ տալ ու ավելացնել նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում էներգակիրների գները կիջնեն։

Մյուս խնդիրը, որը շեշտադրեց Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, վերաբերում է ԱՄՆ սահմանների անվտանգությանը։

Բայդենի վարչակազմի օրոք հազարավոր անլեգալ միգրանտներ հարավային սահմաններից մուտք են գործում ԱՄՆ՝ լարելով իրավիճակը հարավային նահանգներում։

Հանրապետականների կարծիքով, անլեգալ միգրանտները միայն խնդիրներ են ստեղծում՝ սկսած հանցագործությունների թվի ավելացումից, և օգտվում ամերիկյան պետության ստեղծած հնարավորություններից՝ առանց դրա համար ներդրում ունենալու։

Ուստի, Թրամփը ծրագրում է անլեգալ միգրանտներին արտաքսել։ Թրամփին հաջողվեց կապիտալիզացնել նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերում ընտրողների աջակցությունը։

Պատահական չէ, որ նա հատուկ շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ իր վարչակազմը ուժի միջոցով խաղաղություն է բերելու և դադարեցնելու է պատերազմները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։

Գաղտնիք չէ, որ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, դեմ են արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը։

Նրանց կարծիքով, ամերիկյան հարկատուների գումարները վատնվում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթների հատկացման արդյունքում։

Իսկ այդ գումարները կարող են ներդրվել ամերիկյան տնտեսության, ենթակառուցվածքների ստեղծման, սոցիալական, կրթական կամ առողջապահական ոլորտներում։

Միևնույն ժամանակ, Թրամփը Ուկրաինային մղում է որոշակի զիջումներ կատարել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա դժվար է ակնկալել, թե այդ հարաբերությունները ամբողջովին դրական դինամիկա են ստանալու, բայց հանրապետականները տրամադրված են հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը։ 

Պատահական չէ, որ Թրամփը ակտիվ քննադատում էր Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը՝ նշելով, որ դա պատճառ է դառնում, որ Ռուսաստանն իր հայացքն ուղղի դեպի Չինաստան ու դաշնակցի մի երկրի հետ, որը հեռանկարային առումով համարվում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը և ընդունակ է մարտահրավեր նետել Վաշինգտոնին։

Իսկ ինչ վերաբերում է հենց ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թրամփը Չինաստանի նկատմամբ ավելի խիստ քաղաքականության կողմնակից է։ Նրա կարծիքով, չինական էժան ապրանքների ներկրման արդյունքում տուժում են տեղական արտադրողները։ Ուստի, ԱՄՆ նոր նախագահը խոստացել է, որ բարձրացնելու է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը։

Իսկ այսպիսի քայլը առևտրային պատերազմի կարող է հանգեցնել, քանի որ Չինաստանն էլ կարող է իր հերթին մաքսատուրքերը բարձրացնել ամերիկյան ապրանքների նկատմամբ։ 

Չէ՞ որ ԱՄՆ-Չինաստան երկկողմ առևտուրն ահռելի ծավալների է հասնում։ Պատահական չէ, որ Չինաստանի կողմից Թրամփին ուղղված շնորհավորանքում ընդգծվում էր փոխադարձ համակեցության օգտակարության ու առճակատումից խուսափելու անհրաժեշտության մասին։

Թրամփի վարչակարգի պայմաններում եվրոպական երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ն, ավելի շատ կենտրոնանալով իր ներքին խնդիրների վրա, պաշտպանության ապահովման ծանրության հիմնական բեռը թողնելու է հենց ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուսերին։

Թրամփը միշտ էլ բարձրացրել է այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն իր հաշվին ապահովի իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը, եթե դա կարող են անել հենց այդ երկրներն ինքնուրույն։

Ուստի, Եվրոպան տրամադրվում է պաշտպանական ծախսերի ավելացմանը, ինչից հաջողվել էր տարիներ շարունակ խուսափել ու մեծ միջոցներ ուղղել սոցիալական ոլորտին, կրթությանն ու առողջապահությանը։

Դրա համար էլ ԵՄ պաշտոնյաները սկսել են մտածել սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու մասին։ Բացառված չէ, որ եվրոպական երկրները ևս բախվեն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանը, քանի որ Թրամփը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե եվրոպացիները ևս ԱՄՆ-ի հաշվին մեծ օգուտներ են ստանում։ 

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա պարզ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ տրամադրված է լինելու Իսրայելին աջակցություն տրամադրելու օգտին, ինչն իր հերթին նշանակում է, որ Իրանի նկատմամբ ճնշումը մեծանալու է։

Դա գալիս է նաև Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում վարած քաղաքականության շարունակության տրամաբանությունից։

Հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ու այդ երկրի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց։

Թրամփի առաջին վարչակազմի ակտիվ ջանքերի արդյունքում էր, որ սկսվեց Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց այս անգամ Թրամփը խոստացել է կանգնեցնել Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները, ինչի արդյունքում նրան հաջողվեց իր կողմը գրավել ԱՄՆ տարբեր նահանգներում ապրող արաբ բնակչությանը։ 

Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության մեջ ևս փոփոխություններ են տեղի ունենալու։

Պարզ է, որ Թրամփի վարչակազմը ավելի քիչ տեղ է հատկացնելու մեր տարածաշրջանին, քան Բայդենի օրոք էր, երբ նա պարբերաբար բարձր պաշտոնյաների էր ուղարկում Հարավային Կովկաս և փորձում միջամտել գործընթացներին՝ հիմնականում հակառուսական հող ստեղծելու համար։ Իսկ հանրապետականները ԱՄՆ-ի առավել քիչ ներգրավվածությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ իրենք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, ու կարիք չկա աշխարհում տեղի ունեցող ամեն ինչին միջամտել, տեղում գործող պետությունները թող կարգավորեն իրենց հարաբերությունները։

ԱՄՆ-ի կողմից այսպիսի արտաքին քաղաքականության վարումը, ըստ երևույթին, ենթադրում է, որ Արևմուտքը որոշակիորեն հետ է քաշվելու, ինչի արդյունքում էլ տեղական խաղացողների դիրքերն են ամրապնդվելու։

Այս պայմաններում Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե մեր տարածաշրջանում գործող ուժերից որին է հարելու։ 

Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Հայաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դրան այլընտրանքը Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելն է։

Բայց, այսքանով հանդերձ, չպետք է լրիվ անտեսել ԱՄՆ-ի գործոնը, քանի որ այդ երկիրն ընդունակ է մեծ ճնշումներ բանեցնել ու խոշոր հարցեր լուծել։

Ուստի, անհրաժեշտ է ուղղակի աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի ու, ընդհանուր առմամբ, հանրապետականների հետ, մանավանդ որ այդ կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում մեծամասնություն են ձևավորել։

Բայց ՀՀ գործող իշխանություններին հաջողվել է կապեր հաստատել ու աշխատել միայն դեմոկրատների հետ, որոնց ազդեցությունը վարվող քաղաքականության վրա նվազման միտում է ցուցաբերում։ Եվ հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են կազուսային իրավիճակում։

Այս դեպքում նոր վարչակարգի հետ աշխատանքի հիմնական ծանրությունը մնում է Սփյուռքի վրա, կամ էլ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի, որպեսզի իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ կլինեն մի կողմից՝ աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը