Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ Այվազյանը։ Սակայն նորաստեղծ հիմնարկի ղեկավարի նշանակման, նրա նախկին բիզնես գործունեության և Տիգրան Ավինյանի հետ ենթադրյալ բարեկամական կապի շուրջ արդեն իսկ հարցեր են հնչել։«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Էդուարդ Այվազյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև այս պաշտոնը և ինչ է հայտնի նրա բիզնես գործունեության մասին։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ավագանու որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։

Կառույցի հիմնական առաքելությունն է մայրաքաղաքում երթևեկության հոսքերի ուսումնասիրությունը, խցանումների պատճառների վերլուծությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի վերահսկումը և երթևեկության կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։Հատկանշական է, որ նոր հիմնարկը բավականին թանկ է նստում Երևանի բյուջեի վրա։ Այն նախատեսված է 74 աշխատակցի համար, իսկ աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 41 մլն 295 հազար դրամ։ Տնօրենի ամսական աշխատավարձը սահմանվել է 1 մլն 800 հազար դրամ։ Տարեկան միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը կազմում է 495 մլն 540 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, բազմաթիվ աշխատակիցներ, որոնց պարտականությունն է զբաղվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։Իսկ ո՞վ է այդքան պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Այվազյանը։«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Էդուարդ Այվազյանը 2023 թվականին հիմնադրել է «Ին շին» ՍՊԸ-ն։

Ընկերությունը արտաքին գովազդի ոլորտում գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ Երևանի Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում երկու գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն է ստացել։Սակայն 2024 թվականի նոյեմբերի 21-ին Այվազյանը ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։

Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 25 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։Այսինքն՝ Այվազյանը մասնավոր ընկերության հիմնադիր լինելուց և դրանում իր բաժնեմասը փոխանցելուց հետո հայտնվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային կառույցի ղեկավար պաշտոնում, իսկ հետագայում արդեն ստանձնել է մայրաքաղաքի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի ղեկավարումը։Նրա նշանակման շուրջ քաղաքական աղմուկը մեծացավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հրապարակավ հայտարարեց, որ Այվազյանը Տիգրան Ավինյանի զարմիկի ամուսինն է։

Զարոկյանը նաև կասկածի տակ դրեց նրա մասնագիտական համապատասխանությունը՝ պնդելով, որ խցանումների և երթևեկության կառավարման համար պատասխանատու կառույցի ղեկավար պետք է լիներ ոլորտի մասնագետը։Ավինյանի և Այվազյանի ենթադրյալ բարեկամական կապի մասին այս հայտարարությունը պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն այն հանրային քննարկման առարկա է դարձել։Երևանցիներին, սակայն, հետաքրքրում է ոչ թե նոր կառույցների անվանումների ավելացումը, այլ այն, թե երբ են վերջապես վերանալու մայրաքաղաքի խցանումները։ Եվ կոնկրետ ի՞նչ է անում քաղաքապետարանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ