Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան


Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


«Ազգային ժողովի այսօրվա նիստը աչքի ընկավ մի շարք արձանագրումներով:

Նախ և առաջ իշխանական ուժն, առաջին իսկ «պատեհ», իսկ ավելի ճիշտ՝ անպատեհ առիթով վերջ դրեց բարեկրթության պատրանքին Ազգային ժողովի դահլիճում, որն ի սկզբանե կեղծ կերպով ներկայացված թակարդ էր ընդդիմության համար։


Իհարկե, բարեկրթությունը կամ բարեվարքությունը պարտադիր պայման են քաղաքական արդյունավետ աշխատանքի համար, սակայն բարեկրթության այն տարբերակը, որ առաջարկվում էր ՔՊ-ի կողմից, ի սկզբանե մեռելածին է, քանզի չի ուղեկցվում Հայաստանի ամբողջ տարածքում օրենքի գերակայության վերականգնման, մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ հարգանքի, քաղբանտարկյալների ազատ արձակման, քաղաքական հետապնդումների դադարեցման համապետական մոտեցումով։
Դա ոչ թե համատարած «ամնիստիա» է, այլ լոկալ «ամնեզիա»:


Եվ պատահական չէ, որ ՔՊ-ականները այսօր Ազգային ժողովում գործի դրեցին ոչ թե քաղաքական միտքը, այլ վարչական լծակները, կասեցնելով ընդդիմության ներգրավվածությունը նիստերի աշխատանքներին։


Ճակատագրի հեգնանքն այնտեղ է, որ այդ բիրտ ուժի սպառնալիքը տեղի է ունեցել հենց եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրության առիթով, որի ընթացքում ամենաշատն են հնչել մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, բազմակարծություն բառերը։

Սակայն երկրորդ արձանագրումը շատ ավելի կարևոր է. ՔՊ-ականներին հանգիստ չեն տալիս Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը, որոնք անկախ այն հանգամանքից, որ ֆիզիկապես չեն գտնվում դահլիճում, շարունակում են փաստացի թելադրել քաղաքական օրակարգ։


Այսօրվա քննարկումների համատեքստում օրակարգի մաս էին դարձել արտաքին քաղաքականությանը վերաբերող, մասնավորապես՝ եվրասիական եւ եվրոպական ուղղությունների հետ կապված հարցեր։


Եթե իրոք հնարավոր է մեկ օրվա ընթացքում որևէ ազգային պետություն, մասնավորապես Հայաստանը, «մտցնել» ( իրենց բառապաշարով ասած) այս կամ այն վերազգային քաղաքական կամ տնտեսական կառույց, ինչպես իրենք են գնահատում 2013 թվականին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը, ապա խնդրում, հորդորում, պահանջում եմ ՔՊ-ականներից մեզ մեկ օրվա ընթացքում Հայաստանը «մտցնել» Եվրոպական Միություն։


Եթե դա հնարավոր է և իրենք չեն կարող, ապա հերթական անգամ կապացուցվի, որ Սերժ Սարգսյանը իրենցից ուժեղ տղա է։
Եթե դա հնարավոր է, բայց իրենք չեն ուզում, ապա կապացուցվի, որ իրենք մոլորեցնում են մեր ժողովրդին եվրոպական օրակարգով։
Եթե դա հնարավոր չէ, բայց նրանք դրա մասին խոսում են, ուրեմն նրանց գրագիտության և բարոյագիտության մասին հետևությունները թողնում եմ ձեզ։


Ի դեպ, Եվրասիական Միության անդամակցելու շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կոլապսի չի ենթարկվել, այլ նաև զարգացումներ է ապահովել վերջին տարիներին, և դա արվել է երկու հիմնական գործոններով:

Առաջինը , ռուսական գազի գնի հետ կապված Սերժ Սարգսյանի շնորհիվ և օրոք ստորագրված պայմանագրի, և երկրորդը, Եվրասիական Միությանը անդամակցելու հետեւանքով մեծ շուկային անարգել մուտքով։

Սերժ Սարգսյանի այդ երկու որոշումների շնորհիվ Հայաստանը միտ 10 միլիարդից ավել օգուտ է ստացել։ Կասկածողներին խնդրում եմ հաշվել Հայաստանում և միջազգային շուկաներում գազի գների տարբերությունը գոնե 2018-ից առ այսօր, ինչպես նաև Եվրասիական շուկաներ Հայաստանի արտահանման կամ վերաարտահանման ծավալներից ստացած օգուտները։
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա այստեղ ստիպված եմ ևս լիքբեզ անել ՔՊ-ական պատգամավորների համար, որոնց պրիմիտիվ ընկալումներով CEPA-ն դա ասոցացման համաձայնագիր հանած DCFTA տարբերակն է։

Իրականում մինչեւ 2013 թվականը Հայաստանը բանակցել է Եվրոպական Միության հետ երկու փաստաթուղթ։ Ասոցացման համաձայնագիր (AA), որը ներառում էր քաղաքական, հասարակական, իրավական բարեփոխումներ, և ազատ առևտրին վերաբերող DCFTA-ը։ 2013-ին չի հաջողվել փաթեթը ստորագրել ոչ թե հայկական, այլ եվրոպական կողմից խաղի կանոնների փոփոխության արդյունքում, ինչի մասին բազմիցս արձանագրվել և և վկայակոչվել է։

Այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի օրոք և շնորհիվ ստորագրված CEPA-ն մոտ 90-95% -ով, և սա եվրոպական քաղաքագետների և փորձագետների գնահատականն է, համընկնում է այդ երկու փաստաթղթերի բովանդակությանը։

AA – DCFTA = CEPA հավասարում գոյություն չունի: Իրական բանաձեւն է՝ (AA+DCFTA) x 0.95 = CEPA :

Ամենակարևոր տարբերությունը մեկն է՝ CEPA-յում արձանագրված է, որ Հայաստանի տնտեսական, ֆինանսական, մաքսային և այլ նմանատիպ ոլորտների բարեփոխումները չպետք է հակասեն այլ միջազգային կառույցներին անդամակցելու ընթացքում մեր ստանձնած պարտավորություններին։
Մնացած բոլոր ուղղություններով այդ փաստաթղթերը նույնատիպ են։

Զավեշտ է, երբ մեզ փորձում է քննադատել մի իշխանություն, որը «բարեհաջող» կերպով տապալել է և տապալում է CEPA-յի իմպլեմենտացիան։ Գեղեցիկ փաթեթավորված քաղաքական գնահատականների և պաշտոնական փաստաթղթերի արանքում չեք կարող թաքցնել այն հանգամանքը, որ այդ փաստաթղթով պայմանավորված բարեփոխումները դոփում են տեղում և լավագույն դեպքում համապատասխանում են ժամանակացուցային պարտավորությունների մոտ 40%-ին ( ավելի ճշգրիտ գնահատականներ տալ չեմ կարող այն պատճառով, որ թե հայկական, թե եվրոպական կողմերը կենացների հետևում թաքցնում են հայ և եվրոպական հասարակություններից բարեփոխումների իրական ընթացքը):
Որքան էլ գործող ռեժիմը փորձի ջանալ, թե իբր իրենց օրոք աննախադեպ նոր հաջողությունների է հասել Եվրոպական Միության հետ, այնուհանդերձ ստիպված հիշեցնում եմ, որ Եվրոպական Միության հետ իրենց կողմից ստորագրված բոլոր նոր փաստաթղթերի հիմքում ընկած է հենց CEPA-ն, այդ թվում՝ անվտանգային։
Համոզվելու համար բավարար է այցելել Արտաքին գործերի նախարարության պաշտոնակ կայք եւ ծանոթանալ վերջերս ստորագրված ամենաբարձր կարգի փաստաթղթի՝ ԵՄ Հայաստան ռազմավարական օրակարգի հետ, որտեղ սևով սպիտակի վրա 20-ից ավել անգամ գրված է, որ այդ բոլոր պարտավորությունները, գործողությունները, ոլորտները բխում են հենց «Սերժի CEPA-ից»։

Ավելին, հենց ներածության մեջ գրված է, որ այդ փաստաթուղթը հիմք է ընդունում CEPA-ն, նպատակ ունի հասնել CEPA-յով ուրվագծված վերջնարդյունքին և CEPA-ն է այն իրավական բազիսը, որի վրա ստորագրվել է այդ ճռճռան անունով փաստաթուղթը։

Էլ ավելին, ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ առանձին ստորագրված նմանատիպ փաստաթղթերի հիմքում նույնպես CEPA-ն է։

Այսքանով հանդերձ ուզում եմ անել երկու եզրակացություն։

Առաջինը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը Սերժ Սարգսյանի օրոք բխում էր Հայաստանի անվտանգային քաղաքականությունից և ծառայում էր գործիք Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, իսկ գործող ռեժիմն արտաքին քաղաքականությունը վերածել է անվտանգային սպառնալիքի, ոչ թե հնարավորության։

Երկրորդը, եթե նախկինում եվրոպական ինտեգրումը Հայաստանի համապարփակ անվտանգությունը ապահովելու գործիք էր, ապա գործող ռեժիմը եվրոպական ինտեգրման անվան տակ Հայաստանն է վերածել եվրոպական, իսկ ավելի լայն իմաստով՝ արևմտյան քաղաքականության գործիքի։

Հ.Գ. CEPA-ն արձանագրում եւ ԵՄ-ի համար պարտադիր իրավական ուժ էր հաղորդում նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման այնպիսի տարբերակին, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի սկզբունքներից մեկն էր։ Սա էլ ձեր կողմից «Սերժի ժառանգությունը» մսխելու մեկ այլ ողբեգական ապացույց…

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
19/08/2026»։

Լրահոս

Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. Խամոյան
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան
1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ին
Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա Մանուկյան
Որ պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն Թունյան
Շիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան
Դիտողություն անելուց առաջ ձեր ֆրակցիային նայեք․ Վարդանյանը՝ Ղազինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Արարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան
Լավրովի աղմկահարույց հայտարարությունը․ պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ
«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են
«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են
ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

Լրացուցիչ նորություններ

...

Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. Խամոյան

ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան

1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ին

Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա Մանուկյան

Որ պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն Թունյան

Շիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան

«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան

Դիտողություն անելուց առաջ ձեր ֆրակցիային նայեք․ Վարդանյանը՝ Ղազինյանին

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Արարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան

Պետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ)

Չեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ

Ալիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ

Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

Կրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ)

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը

Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, դրան այընտրանք չկա. Զախարովա

ՀՀ-ն չպիտի ՌԴ-ի հաշվին գնա ԵՄ․ Էդուարդ Աղաջանյան