Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով


Մարոկկոն ուժեղացրել է անվտանգության միջոցներն Իսպանիայի հետ սահմանին՝ սոցիալական ցանցերում իսպանական Սեուտա անկլավի հետ սահմանը նորից զանգվածաբար հատելու փորձի կոչերի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։


Իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են կրկնվել հուլիսի վերջի իրադարձությունները, երբ տասնյակ հազարավոր ներգաղթյալներ փորձեցին հասնել քաղաք։


Մարոկկոյի ՆԳՆ-ն հայտարարել է, որ նոր ապօրինի սահմանահատման փորձը կանխելու համար ձեռնարկվել են «բոլոր անհրաժեշտ միջոցները»։ Գերատեսչությունում ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է մշտական վերահսկողության ներքո, հատկապես Սեուտայի և Մելիլյայի սահմանային անցակետերին հարող շրջաններում։


Սոցիալական ցանցերում տարածվում են հաղորդագրություններ՝ շաբաթ օրը սահմանը զանգվածաբար անցնելու նոր փորձ ձեռնարկելու կոչերով։ Այդ կոչերի աղբյուրը դեռ չի հաստատվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սահմանի մարոկկոյան կողմում տեղակայվել են հարյուրավոր ոստիկաններ՝ անկարգությունների ճնշման հանդերձանքով, ինչպես նաև ջրցան մեքենաներ և շտապօգնության մեքենաներ։


Մարոկկոյի իշխանությունները հայտնել են մարդկանց մի խմբի ձերբակալության մասին, որոնք կասկածվում են սահմանը զանգվածաբար անցնելու կոչեր տարածելու մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։


Հուլիսի վերջին մոտ 72 հազար ներգաղթյալ փորձել էր հասնել Սեուտա՝ լողալով կամ հաղթահարելով սահմանային պատնեշը։ Պատճառներից էին նաև համացանցում տարածված կեղծ հաղորդագրությունները, ըստ որոնց սահմանը բաց է։ Հետագայում գրեթե բոլոր ներգաղթյալները վերադարձել են Մարոկկո։ Պաշտոնական տվյալներով՝ անցման փորձի ընթացքում զոհվել է առնվազն 80 մարդ, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները ավելի շատ զոհերի մասին են խոսում։


Կոչերն այժմ տարածվում են նաև Մելիլյայի հետ սահմանը հատելու հնարավոր փորձի կապակցությամբ։ Սեուտան և Մելիլյան Եվրամիության՝ Աֆրիկայի հետ միակ ցամաքային սահմաններն են։

Իսպանիան, իր հերթին, զգուշացրել է, որ սահմանը փակ կմնա։ Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը Սեուտա այցի ընթացքում հայտարարել է, որ զանգվածային ներթափանցման նոր փորձը չպետք է կրկնվի։

«Բոլորը պետք է հասկանան, որ անհրաժեշտ է դիմակայել նրանց, ովքեր կազմակերպում են այս տեղաշարժերը, դրանց թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով։ Սեուտայի կամ Մելիլյայի դեմ ցանկացած ագրեսիա ագրեսիա է ընդհանուր առմամբ Իսպանիայի դեմ»,- հայտարարել է Ռոբլեսը։

Իսպանական Քաղաքացիական գվարդիան իր հերթին սոցիալական ցանցերում ֆրանսերենով և իսպաներենով հայտարարություն է հրապարակել պոտենցիալ ներգաղթյալներին՝ նախազգուշացնելով, որ սահմանը բաց չէ, և սահմանված արգելապատնեշները հատել չի թույլատրվում։

Լրահոս

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել

Լրացուցիչ նորություններ

...

Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»

Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի

Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը

Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին

Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալ

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

Իրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասին

Լիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասին

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան

Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է Լեհաստանը

Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայում

Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ

Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը

Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում

Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ