Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս մի քանի կոմպոզիտորներից «Փաստն» ահազանգ ստացավ, որ Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Կոմպոզիտորներն անհանգստացած են, որ մի կողմից՝ ստեղծագործական տունն այսպիսով կկորցնի իր առաջնային նշանակությունը, մյուս կողմից՝ իրենք լիարժեքորեն չեն կարողանա օգտվել դրա ընձեռած բոլոր հնարավորություններից։ Կոմպոզիտորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։


Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։


Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, հիմա էլ համալիրի առանձին հատվածներ (քոթեջներ) երկարաժամկետ վարձակալության են տրված մասնավորների, որպեսզի և՛ ստեղծագործական տունը աշխատի, և՛ վերանորոգում իրականացվի, և՛ միությունը գումար ունենա, և՛, ընդհանրապես, ստեղծագործական տունը չքանդվի, չավերվի: Ի դեպ, դեռ 2022 թ. միության նախագահն ինքն է այս մասին խոսել իր հարցազրույցներից մեկում (new-east-archive. org/):


Հիմա, ըստ մեզ դիմած կոմպոզիտորների, ամբողջ համալիրը կարող է տրվել վարձակալության (կամ կառավարման): Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ։ Վերջինս, լսելով հարցը, նախ զարմացավ, թե ինչպես է լրագրողը 21-րդ դարում ճշտել իր հեռախոսահամարը, ապա մեր արձագանքից հետո ասաց, որ կարող ենք պայմանավորվել, հանդիպել Կոմպոզիտորների միությունում, և նա կպատասխանի մեզ հուզող բոլոր հարցերին։


Մենք երեկ գրավոր հարցում ենք ուղարկել ՀԿՄ՝ ակնկալելով տեղեկանալ, թե ինչ գործընթացներ են միության ստեղծագործական տան շուրջ, և թե ինչ կապ ունի այդ ամենի հետ իր որդին, ինչի մասին ակնարկում էին կոմպոզիտորները։ Պատասխան-պարզաբանում ստանալու դեպքում այն կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: Կներկայացնենք նաև փորձագիտական հանրության և կոմպոզիտորների կարծիքները: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կարևոր
Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ
Թանկացել է եվրոն` փոխարժեքն այսօր
Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար
Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում
Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»
Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»
Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»
Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»
«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»
Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»
Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ
Ռուսաստանում երկաթուղիների մասին Փաշինյանի հայտարարությունը «ամբարտավան և կործանարար քայլ» են անվանել
Ռուսաստանում հայկական կոնյակի վաճառքը կտրուկ նվազել է
IMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպք
Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը
ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)
«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ)
Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ
ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)
Կարևոր
Գնում եմ ԱԺ՝ դառնալու ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան

Լրացուցիչ նորություններ

...

Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»

Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»

Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»

«Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում

Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»

1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»

Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»

Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար