Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական և տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։


Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և համարվում են հասարակության լիարժեք անդամներ։ Այս քարոզչական պատկերը նպատակ ունի ցույց տալու, թե Ադրբեջանը դարձել է ժամանակակից, առաջադեմ և բաց հասարակություն։ Սակայն այդ ջանքերի իրական ենթատեքստը շատ ավելի խորն է. Բաքուն փորձում է միջազգային հանրության աչքերում ազատվել այն քաղաքական ու բարոյական ծանր բեռից, որը ստեղծվել է Արցախի հարցի և այնտեղ իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով։ Իրականությունը, սակայն, էականորեն տարբերվում է ստեղծվող պատկերից։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը պատմականորեն հեռու է եղել այն հանդուրժողականությունից, որի մասին խոսում է պաշտոնական քարոզչությունը։ Տարբեր ժամանակահատվածներում ճնշումների են ենթարկվել լեզգիները, թալիշները, ավարները և այլ խմբեր, սահմանափակվել է նրանց մշակութային ինքնության ազատ դրսևորումը, իսկ ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունները գնալով նեղացել են։


Դա է պատճառներից մեկը, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է, իսկ նրանց ինքնությունը հաճախ ենթարկվել է ասիմիլացիոն քաղաքականության։ Եթե պետությունը իսկապես լիներ բազմամշակութային համակեցության օրինակ, ապա ազգային բազմազանությունը ոչ թե կնվազեր, այլ կունենար պահպանման և զարգացման բնական պայմաններ։ Արցախի պատմությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այստեղ խոսքը ոչ թե առանձին խմբերի մշակութային սահմանափակումների, այլ մի ամբողջ բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իր հայրենի հողում ապրած հայության բռնի տեղահանման մասին է։


Ադրբեջանը, փորձելով ներկայանալ որպես հանդուրժողականության տիպար, ստվերում է այն երկարամյա հակահայկական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել և սերմանվել է պետական մակարդակով։ Հայատյացությունը Ադրբեջանում հաճախ ստացել է ծայրահեղ դրսևորումներ՝ սկսած կրթական և տեղեկատվական ոլորտներում հակահայկական քարոզչությունից մինչև հայերի նկատմամբ բռնության բացահայտ հերոսացում։ Քնած հայ սպայի կացնահարողի պետական պարգևատրումը և նրա ներկայացումը որպես ազգային հերոս դարձել է այդ քաղաքականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։


Երբ պետությունը նման գործողությունը ոչ թե դատապարտում, այլ խրախուսում է, դժվար է խոսել իրական հանդուրժողականության մասին։ Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է կրոնների և մշակույթների խաղաղ համակեցության մասին, իսկ մյուս կողմից՝ իրականացրել է Արցախի էթնիկ զտումը։ 2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման և ցեղասպանական գործողության դասական օրինակ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, գերեզմանները, եկեղեցիները, պատմական բնակավայրերը և տեղափոխվել Հայաստան։ Սա պարզապես ռազմական գործողության հետևանք չէր, այլ քաղաքական գործընթաց, որի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։


Հազարամյակներ շարունակ հայկական բնակչությամբ հայտնի տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում մնաց առանց իր բնիկ ժողովրդի։ Սակայն խնդիրը միայն բնակչության բռնի տեղահանությամբ չի ավարտվում։ Ադրբեջանի գործողությունները շարունակվում են մշակութային ոլորտում՝ ստանալով մշակութային ցեղասպանության բնույթ։ Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները և այլ պատմամշակութային հուշարձաններ ենթարկվում են ոչնչացման, վերափոխման կամ ինքնության փոփոխության փորձերի։ Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ հայկական հուշարձանների մի մասը վնասվել է, մի մասը՝ ամբողջությամբ վերացվել, իսկ մյուսների դեպքում իրականացվում է պատմական պատկանելության փոփոխության քաղաքականություն։


Բազմամշակութայնության անվան տակ Ադրբեջանը փորձում է այդ հուշարձանները ներկայացնել որպես իբր ուդիական ծագում ունեցող կառույցներ։ Սա պարզապես «գիտական վեճ» չէ, այլ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց։ Հայկական եկեղեցիների և վանքերի ինքնության փոփոխության, ավելի ստույգ՝ յուրացման փորձը նպատակ ունի վերացնել հայկական ներկայության պատմական ապացույցները և ստեղծել նոր պատմական նարատիվ, ըստ որի՝ Արցախում (ու ոչ միայն Արցախում) հայկական մշակութային ժառանգությունը կա՛մ գոյություն չի ունեցել, կա՛մ եղել է այլ էթնիկական խմբերի սեփականությունը։ Պարադոքսն այն է, որ Ադրբեջանում ուդիական համայնքը ներկայում շատ փոքրաթիվ է, և բացի մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանցից, դժվար է խոսել լայնածավալ ուդիական ներկայության մասին։ Այդուհանդերձ, հենց այդ համայնքի անունով է փորձ արվում վերաիմաստավորել հայկական հուշարձանների պատմությունը։


Այս քաղաքականությունը հիշեցնում է պատմական հիշողության համակարգված վերաձևակերպման փորձ, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև փոխվում է դրա պատմությունը։ Մշակութային ցեղասպանության էությունը հենց դա է՝ վերացնել ժողովրդի ներկայության նյութական և խորհրդանշական հետքերը, որպեսզի ապագա սերունդների համար դժվար լինի ապացուցել այդ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։ Եթե եկեղեցին այլևս չի ներկայացվում որպես հայկական, եթե խաչքարերը վերացվում են, եթե գերեզմանոցները քանդվում են, ապա ժամանակի ընթացքում ձևավորվում է նոր պատկեր, որտեղ հայերի հազարամյակների ներկայությունը փորձում են ներկայացնել որպես երկրորդական կամ ընդհանրապես գոյություն չունեցող երևույթ։


Այս ամենի պայմաններում հատկապես աչքի է ընկնում հայկական կողմի պասիվությունը միջազգային տեղեկատվական և քաղաքական դաշտում։ Մինչ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր իմիջը ձևավորելու, իսկ ավելի ստույգ՝ մաքրվելու համար, Հայաստանը չի իրականացնում համարժեք մասշտաբի համակարգված քարոզչական և դիվանագիտական արշավ՝ Արցախի էթնիկ զտման և մշակութային ոչնչացման հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար։ Առանձին հայտարարություններ, փորձագիտական քննարկումներ կամ սփյուռքյան նախաձեռնություններ, իհարկե, գոյություն ունեն, սակայն դրանք չեն վերածվել պետական մակարդակի երկարաժամկետ ռազմավարության։


Աշխարհի ուշադրությունը ժամանակի ընթացքում թուլանում է, եթե տվյալ հարցը մշտապես չի հիշեցվում, չի փաստագրվում և չի ներկայացվում նոր փաստերով ու նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա է կառուցված։ Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը հակված է կենտրոնանալ նոր ճգնաժամերի վրա, իսկ նախկին իրադարձությունները աստիճանաբար դուրս են մղվում տեղեկատվական հոսքերից։ Եթե հայկական կողմը չի ստեղծում փաստերի, լուսանկարների, արբանյակային պատկերների, իրավական փաստաթղթերի և վկայությունների համակարգված բազա և չի ներկայացնում դրանք միջազգային դատարաններում, կազմակերպություններում ու լրատվական հարթակներում, ապա Բաքվի կողմից կառուցվող «հանդուրժողական պետության» պատկերը կարող է ավելի ազդեցիկ դառնալ։


Այդ դեպքում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը ներկայացվի ոչ թե որպես էթնիկ զտում, այլ որպես «հակամարտության ավարտից հետո տեղի ունեցած բնական միգրացիա», իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես «վերականգնողական աշխատանք» կամ «պատմական վերաիմաստավորում»։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել իր քաղաքական և մշակութային հանցագործությունները, Հայաստանում հանրային և պետական դիսկուրսում հաճախ գերակշռում է «խաղաղություն կառուցելու» միակողմանի գաղափարը՝ առանց այն հարցի բավարար շեշտադրման, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, և ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ այնտեղ։


Խաղաղությունն ինքնին կարևոր նպատակ է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել լռել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության մասին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված հանցագործությունները ոչ միայն մնում են անպատիժ, այլ նաև ստեղծում են նոր հանցագործությունների վտանգավոր նախադեպեր։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ)
Վահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ
Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ)
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին