Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց



Հնագետները Էսեքս կոմսությունում հայտնաբերել են մոտ 2000 տարվա վաղեմության անսովոր գերեզմանոց, որը կարող է լույս սփռել բրիտանական ազնվականության կյանքի վրա հռոմեական նվաճումից առաջ ընկած ժամանակաշրջանում, գրել է Phys.org-ը։

Չելմսֆորդի մերձակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 100 մարդու դիակիզված աճյուններ, որոնց թվում հինգն առանձնապես հարուստ էին։

Գերեզմանոցը խրամով շրջապատված քառակուսի տարածք է և հիմնականում թվագրվում է մեր թվարկության I դարով՝ այն ժամանակով, երբ Բրիտանիան ապրում էր անցումային շրջան երկաթե դարից հռոմեական ազդեցության դարաշրջան՝ մ.թ. 43 թվականին կայսր Կլավդիոսի ներխուժումից հետո։

Մահացածների մեծ մասը թաղված էր պարզ սափորների մեջ, սակայն հինգ գերեզման խիստ տարբերվում էր մյուսներից։ Դրանցում կային այրված ոսկորների մեծ կուտակումներ՝ շրջապատված բազմաթիվ առարկաներով, որոնք վկայում էին հուղարկավորվածների բարձր կարգավիճակի մասին։

Գտածոների մեջ կան բրոնզե անոթներ, գինու համար նախատեսված կերամիկական սափորներ, ապակե գավաթ, մեխիկներով կոշիկների բեկորներ և ֆիբուլա-զարդեր։ Գիտնականների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է ռելիեֆային նախշով ապակե գավաթը՝ Բրիտանիայի տարածք հասած նմանատիպ ամենավաղ առարկաներից մեկը։

Հնագետները կարծում են, որ այս առարկաները վկայում են բրիտանական ցեղերի էլիտայի և Հռոմեական կայսրության միջև կապերի մասին դեռևս կղզու պաշտոնական նվաճումից առաջ։ Սափորներում եղած գինին և թանկարժեք իրերը կարող էին լինել դիվանագիտական փոխանակումների մաս և ծառայել որպես հարստության ու քաղաքական ազդեցության ցուցադրություն։

«Այս թաղումները կարող էին լինել որոշակի համայնքի պատկանելությունը, իշխանությունը և Հռոմի հետ հնարավոր կապերը ցույց տալու միջոց մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում», — նշել են հետազոտողները։

Գերեզմանոցից բացի, հնագետները հայտնաբերել են երկաթե դարի լանդշաֆտի մնացորդներ՝ նախկինում անհայտ առնվազն երեք բնակավայրեր՝ կլոր տներով, դաշտերով, ջրավազաններով և տնտեսական շինություններով։

Այժմ մասնագետներն ուսումնասիրում են հայտնաբերված նյութերը՝ պարզելու, թե ովքեր էին այն մարդիկ, որոնք արժանացել էին նման հարուստ թաղումների։ Հետազոտողները հույս ունեն որոշել՝ արդյոք նրանք տեղի կառավարիչներ էին, ռազմական ազնվականություն, թե էլիտայի ներկայացուցիչներ, որոնք կապեր էին պահպանում Հռոմի հետ։

Գտածոները կարող են նաև օգնել հասկանալ այս տարածաշրջանի մեկ այլ հայտնագործության առեղծվածը՝ երկաթե դարի 935 ոսկե մետաղադրամներից կազմված գանձը, որը հայտնաբերվել էր Գրեյթ Բեդդոուում 2020 թվականին։ Հնագետները չեն բացառում, որ այս երկու հուշարձանների միջև կարող է կապ լինել։

Արտեֆակտների մի մասը կներկայացվի Չելմսֆորդի թանգարանում կայանալիք ցուցահանդեսում, որը նվիրված է Էսեքսի երկաթե դարի հարստությանը։


Լրահոս

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին
Կարևոր
Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»
Կարևոր
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում
Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել
Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը
Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես
Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը
Կարևոր
Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար
Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ
Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)
Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ)
Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում

Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են

ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը

Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես

Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը

Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն