Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։


«Երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։


2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։ Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ»,- իր ծավալուն հայտարարության մեջ նշել է նա պաշտոնանկության պատճառների մասին` առանց փակագծեր բացելու:


«Սակայն վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձեւավորված կեղծ եւ արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները եւս ազդել են այս որոշման կայացման վրա։


Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որեւէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների եւ Ազգային ժողովի հեղինակության վրա։


Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաեւ պետական կառույցն անձնական շահարկումներից եւ արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։


Հետեւաբար, ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- հայտարարել է Աշոտ Դանիելյանը։ Հիշեցնենք․ նա ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է անցած տարվա մայիսի 21-ին, Արցախի խորհրդարանականների կողմից՝ Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն։


Դանիելյանն Արցախի ԱԺ պատգամավոր էր ընտրվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք- ՔԴՄ» դաշինքի ցուցակով, սակայն հայտնի իրադարձությունների ժամանակ չի ողջունել նրա՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայնությունը:


Արդեն Երեւանում Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով ՔՊ-ական իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում: Ուստի նա թե՛ անձնական դրդապատճառներով էր դարձել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության աչքի փուշը, թե՛ ի պաշտոնե։


Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում Դանիելյանի նկատմամբ պրոցեսներ են գեներացվել` ե՛ւ արցախցիների, ե՛ւ հայաստանյան ինչ-ինչ շրջանակների կողմից, որից էլ օգտվել են իշխանությունները ու մեծացրել ճնշումը նրա նկատմամբ։ Պարզվում է՝ Հայաստան բռնի տեղափոխումից հետո Արցախի վերնախավը դատական կարգով ակտիվացրել է «Արցախ ֆրութ» ընկերության հաշիվները՝ հիմքում դնելով այն փաստարկը, որ ընկերությունը մեծ պարտքեր ունի արցախցիներին, եւ այդ գումարները հարկավոր են ժողովրդի պարտքերը մարելու համար, բայց ընդհանուր 36 միլիոն դրամից 16 միլիոնն է պարտք եղել, մնացածը հաշվառել են պետական բյուջե, որ օգտագործեն Արցախի ներկայացուցչության ծախսերի համար։


Սակայն ներկայացուցչությունը, խորհրդարանի պատգամավորները վերջերս դժգոհություն են հայտնել այդ գումարների տնօրինման հետ կապված, թե ինչու կոլեկտիվ չեն որոշվում այդ հարցերը, այլ Դանիելյանը միանձնյա է տնօրինում, սակայն հրաժարականի հարց, ինչպես մեր աղբյուրը պնդեց, երբեք չեն բարձրացրել:


Ավելին, երբ Դանիելյանն ասել է՝ եթե կասկածում են իրեն, հրաժարական կտա, թող ուրիշը գա, դեմ են արտահայտվել՝ հասկանալով, որ ներկա իրավիճակում դա ՀՀ իշխանությունների ծրագրերի ջրաղացին ջուր կլցնի, այլեւս թույլ չեն տա Արցախի ԱԺ նախագահ ընտրել եւ կվերացնեն այս կարեւոր պետական ինստիտուտը։


Բայց այդ խառն իրավիճակից օգտվել են Արցախի ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչներ, հիմնականում` նրանք, որոնց մասին ասում են, թե կառավարվում են ՀՀ իշխանությունների հետ փոխկապակցված անձանց կողմից: Եվ նրանք են սկսել գրոհ ձեռնարկել, ֆեյսբուքյան լայվեր անել, այցելել Արցախի ներկայացուցչություն եւ Դանիելյանի կյանքը թունավորել։


Նրանք այն խմբի ներկայացուցիչներն են, ովքեր ամիսներ առաջ Արցախի ներկայացուցչության շենքի առջեւ բողոքի ցույցեր էին անում՝ իբր ներդրումային հիմնադրամի գումարները վատնելու, յուրացնելու մեղադրանքով, եւ իշխանական վերնախավին հորդորում էին պատասխանատվության հարց բարձրացնել, իսկ եթե չեն կարող` հրաժարական տալ։ Այս շարքում էին Տիգրան Պետրոսյանը, Նահապետ Սարգսյանը, Արտուր Օսիպյանը եւ ուրիշներ։


Սակայն արցախյան շրջանակներն ասում են, որ բողոքի մասնակիցներն իրենք էլ են միլիոններ ստացել ներդրումային հիմնադրամից, այնպես որ՝ «թալանչի» տերմինը կիրառելի է նաեւ իրենց նկատմամբ։ Օրինակ, ոմն Նահապետ Սարգսյան 60 մլն դրամ է ստացել հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար։


Մեզ ասացին, որ Աշոտ Դանիելյանի դեմ վերջին օրերին ամենաակտիվը հենց նա է պայքարել, իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Դանիելյանը, հասկանալով, որ իր դեմ արշավի հետեւում Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնելու մարմաջով ապրող Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են, որոշել է հրաժարական ներկայացնել, ընդ որում՝ իր քայլի մասին նախապես չի տեղեկացրել Արցախի ԱԺ պատգամավորներին։


Մենք մի քանի օր է՝ փորձում ենք զրուցել Դանիելյանի կամ այս պատմության որեւէ այլ դերակատարի հետ, սակայն չի հաջողվում։ Իսկ թե ինչպես է հանգուցալուծվելու ԱԺ նախագահի պաշտոնի հարցը, մեր աղբյուրները դժվարանում են պատասխանել, նոր նախագահ ընտրելու համար 17 պատգամավորի կողմ քվե է պետք, ներկա իրավիճակում այդ թիվն ապահովել հնարավոր չէ, եւ շատերը վախենում են` պատրաստ չեն Փաշինյանի պատժիչ մեքենայի թիրախում հայտնվել, ոմանք էլ ապրուստի խնդիր ունեն եւ Հայաստանից բացակայում են»։

Լրահոս

Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են
Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»