Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ռուզան»-ը՝ Համազգայինի բեմում



Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,
Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,
Լծեք եզինք, առեք գութանն ու արոր
Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից։
Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,
Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,
Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,
Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք։

 

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Երևանում վերակազմավորվել ու գործում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյան)։ 2025թ․ օգոստասի 19-ին նշված կառույցների ղեկավարները կնքեցին պայմանագիր՝ աջակցելու Ստեփանակերտի թատրոնին։ Դրանից հետո Ստեփանակերտի պետական թատրոնը, Ռ․ Խաչատրյանի ղեկավարությամբ, երևանյան տարբեր բեմերում մի քանի անգամ ներկայացրել է Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Մի քանի ամիս է, ինչ թատրոնը պատրաստվում էր բեմականացնելու Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» պատմական դրաման, որն արդիական է նաև այսօր։ Հունիսի 28-ին վերջապես կայացավ թատերախմբի աշխատանքի արդյունքը․ Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում ներկայացվեց «Ռուզան»-ը, որի դեպքերը տեղի են ունենում մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Արցախում, 13-րդ դարում։ Այս կարևոր միջոցառմանը ներկա լինելու համար Մոսկվայից Երևան էր եկել «Դիալոգ» ՀԿ հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանը։ Ներկա էր նաև ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Դրամայի հիմքում հայրենասիրությունն է։ Գործողությունների հիմնական մասը տեղի են ունենում Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլայի ամրոցում ու պալատում։ Բոլոր ժամանակներում էլ անձնական շահի, վրեժխնդրության և այլ պատճառներով լինում են հայրենիք դավաճանողներ, և որի արդյունքում մեծ դժբախտության է ենթարկվում հատկապես անմեղ ժողովրդը։ Չգրված օրենքի համաձայն՝ դավաճանին պատժում է հենց նրա ծառայությունից օգտված թշնամին։ Այսպես էլ «Ռուզան» դրամայում է։ Իշխան Համտունը (դերում՝ Սամվել Սարգսյան), չհասնելով իր նպատակին՝ ամուսնանալ Արցախի իշխանաց իշխանի դստեր՝ Ռուզանի հետ, նախանձելով հերոս իշխան Ներսեհին, իր ծառայությունն է մատուցում թաթարաց զորապետ Ջոլային։ Ռուզանի և Ներսեհի հարսանիքի օրը գուժկանը պատերազմի լուր է բերում պալատ։ Համտունը թշնամուն տեղեկացրել էր Հասան Ջալալի ամրոցի զորքի, ինչպես նաև՝ իշխանի գեղանի դստեր մասին։

ՀԱՄՏՈՒՆ․—(Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար, բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս։

ԶՈԼԱ․—(հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ։
ՀԱՄՏՈՒՆ․—Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի։

ԲՈՒՐԱ․—(ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի։

Այս դրվագներից հետո թաթարաց զորապետի եղբոր որդին՝ Բուրա-Նուին (դերում՝ Լևոն Այվազյան), իրենց մոտ բազում նվերներով բանակցության եկած Հասան-Ջալալի ավագ եղբորը՝ Զաքարեին (դերում՝ Մարատ Դավթյան)՝ իր պահանջն է ներկայացնում՝ ամուսնանա Ռուզանի հետ։ Ասում է՝ միայն այդ դեպքում է պատրաստ ազատ արձակել հազարավոր գերյալներին։ Պարզ է՝ Ռուզանի հայրը, նշանածը, հարսանիքի առիթով հյուր եկած հայոց տարբեր վայրերից հյուր եկած իշխանները՝ Պապաքը, Սմբատը, իշխանի կինը՝ Մամքանը, այլոք դեմ են, որ Ռուզանն ամուսնանա թշնամու զորավարի հետ։ Սակայն հազարավոր հայրենակիցների կյանքը փրկելու համար Ռուզանը, իր նաժիստի օգնությամբ, գիշերով գաղտնի հեռանում է պալատից և հասնում թշնամու բանակ։ Հայոց էպոսածին Ծովինարի նման Ռուզանն էլ իր պայմաններն է առաջ քաշում, որ թաթար զորավարն ազատ արձակի հայ գերիներին, բանակը հեռացնի հոր ամրոցից, գլխատի դավաճան Համտունին և այլ հայրենանվեր առաջարկներ։ Սիրահարված թաթար զորավարը կատարում է Ռուզանի բոլոր պայմանները։ Բայց Արցախի դուստրը ինքնազոհությունն առավել է ընդունում, քան ամուսնանալ թաթարի հետ․ թույն է ընդունում։ Նույն ժամանակ հայոց զորքերը հաղթում են թշնամուն, Ներսեհը գտնում է նշանածին, սակայն արդեն ուշ էր։ Ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը լարված հետևում էր դերասանների խաղին։ Ճանաչված ու փորձառու դերասաների հետ խաղում էին նաև երիտասարդները, այդ թվում նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի Արցախի կուրսի ուսանողները։ Ռուզանի դերում հրաշալի խաղաց երիտասարդ Շողեր Սարգսյանը։ Վերջերս «Դիալոգ»-ի երևանյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի Արցախի կուրսի ուսանողների հանդիպումը Յու․ Նավոյանի և Հ․ Ղազանչյանի հետ։ Նույն դպրոցի Արցախի խմբի երկրորդ կուրս փոխադրված Շողերը, ով ինչ-որ ժամանակ կորցրել էր հույսը տուն՝ Արցախ վերադառնալու առումով, ասաց՝ թատրոնի շնորհիվ հավատում է՝ որպես կայացած դերասանուհի, մի օր իրենց խմբով խաղալու են Արցախի բեմում։ Իսկ Ռուզանի դերում խաղալն առավել իրատեսական է դարձնում շնորհալի դերասանուհու երազանքը։ Իշխան Հասան-Ջալալի դերում հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը։ Թաթարաց զորապետ Ջոլայիի դերում տարբեր ֆիլմերում խաղացած Սարգիս Գրիգորյանն է։ Մեծ պատասխանատվությամբ ու սիրով հանդես եկան բոլոր դերասանները, որն էլ նրանց խաղը դարձրեց հրաշալի, ոգևորիչ, հուզող։ Բացի դերասանների խաղից արժանին պետք է ասել նաև նկարչական ձևավորող Անտոն Քեշիշյանին և զգեստների ձևավորող Մարինե Թադևոսյանին։ «Ռուզան»-ի բեմականացումը նույն բեմում կայացավ նաև հունիսի 29-ին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ դահլիճում շատ էին արցախցիները, որ մշտապես հայրենի տան կարոտով են միմյանց հանդիպում։ Ներկայացման վերջում թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դրամայի բեմադրիչ Ռ․ Խաչատրյանը հուզված նշեց՝ վերջապես իրականացավ իր ու թատերախմբի երազանքը՝ ներկայացնել Մուրացանի «Ռուզան»-ը։ Շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, աջակիցներին։ Առանձնակի երախտագիտություն հայտնեց Հ․ Ղազանչյանին ու Յու․ Նավոյանին, ովքեր մեծ հավատով աջակցեցին իրենց։ Արդեն ավանդույթի համաձայն, երբ երևանյան բեմերում տեղի են ունենում «Դիալոգ»-ի աջակցությամբ ՀՀ-ում վերակազմավորված արցախյան մշակութային խմբերի ելույթներ, զուգահեռ միջանցքներում կազմակերպվում են դարձյալ արցախցիների ձեռքի աշխատանքների և այլ ապրանքների ցուցահանդես-վաճառքներ։

Զոհրաբ Ըռքոյան


Լրահոս

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը