Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով



Ford ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ փոխանցման տուփի անսարքության պատճառով, ինչը կարող է վնասել կայանման ռեժիմում ավտոմեքենայի ֆիքսման մեխանիզմը և մեծացնել ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես հայտնել է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA), հետկանչը տարածվում է 2018–2021 մոդելային տարիների մի շարք Ford F-150, Ford Explorer, Ford Expedition, Lincoln Aviator և Lincoln Navigator ավտոմեքենաների վրա։

Կարգավորող մարմնի տվյալներով՝ ընթացքի ժամանակ փոխանցումների որոշակի փոխարկումների դեպքում կարող է տեղի ունենալ փոխանցման տուփի կայանման մեխանիզմի կարճատև գործարկում, ինչը հնարավոր է հանգեցնի դրա բաղադրիչների վնասմանը։

Եթե կայանման մեխանիզմը վնասվի, ապա սելեկտորը Park ռեժիմի բերելուց հետո ավտոմեքենան կարող է չպահվել տեղում, եթե միաժամանակ գործարկված չէ ձեռքի արգելակը։ Ավտոմեքենայի նման չնախատեսված տեղաշարժը մեծացնում է վթարների և վնասվածքներ ստանալու վտանգը։

Ford-ից հայտնել են, որ իրենց հայտնի է տվյալ անսարքությանն առնչվող գույքին հասցված վնասի 24 դեպքի և ենթադրյալ վնասվածքների 9 դեպքի մասին։ Ընդ որում, դրանցից երկուսը վերաբերում են հոգեբանական վնասի մասին հայցերին։

Ավտոմեքենաների սեփականատերերը փոստով կստանան ծանուցումներ՝ խորհուրդ տալով դիմել Ford-ի կամ Lincoln-ի պաշտոնական դիլերին։ Մասնագետներն անվճար կթարմացնեն ուժային ագրեգատի կառավարման բլոկի ծրագրային ապահովումը, ինչպես նաև կստուգեն փոխանցման տուփի կայանման մեխանիզմի վիճակը։ Անհրաժեշտության դեպքում վնասված դետալները կփոխարինվեն՝ առանց ավտոմեքենաների սեփականատերերի համար որևէ ծախսի։


Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից

Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը

«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին

Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է

Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված

Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո

Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են

NVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ

Վենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցից

Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունել

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Մեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանում

The Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն

Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար

Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ

Չեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասին

Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները

Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը