Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

Փաստը գրում է.

Սկզբունքորեն, աննախադեպ է, որ համապետական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքներն ու դրանց վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը: Եթե նշված 18-ից հանենք կամ մի կողմ դնենք Փաշինյանի իշխող ՔՊ-ն ու վերջինիս «սատելիտները», ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցած ուժերի կեսից ավելին վիճարկում է տեղի ունեցածի արդյունքներն ու օրինականությունը:ՍԴ դիմած ուժերն են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը և, որքան էլ տարօրինակ չհնչի, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»:

Ինչպես հայտնի է, ՍԴ-ն բոլոր 7 ուժերի դիմումները միավորել է և կքննի հունիսի 26-ին՝ բանավոր ընթացակարգով: Եթե թվարկված շարքից մի կողմ դնենք նաև վերջին քաղաքական միավորին, ապա կտեսնենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերը, նաև՝ որոշակիորեն ընդդիմադիր, բայց համեմատաբար քիչ ձայն ստացածները վիճարկում են հունիսի 7-ի ընտրության արդյունքները:

Ըստ որում, վիճարկողները դրա համար ունեն առավել քան բավարար հիմքեր, որոնց դեռ կանդրադառնանք:Մեծ հաշվով, եթե զուտ մաթեմատիկորեն խոսենք, ապա նույնիսկ ԿԸՀ պաշտոնապես հրապարակած տվյալներով, ընտրության պաշտոնական արդյունքներն ու այդ ընտրությունների օրինականությունը վիճարկում են ուժեր, որոնք ստացել են շուրջ 630 հազար քվե: Սա ինքնին հուշում է, որ ընտրական գործընթացում էական խնդիրներ են եղել, որոնք աղավաղել կամ խեղաթյուրել են ընտրողների կամարտահայտության պատկերը:Քաղաքական տեսանկյունից՝ հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հասարակության տրամադրությունների իրական պատկերը: Եվ սա ամենից էական խնդիրն է:

Խնդիր, որը երկիրը կանգնեցրել է ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու քաղաքական ճգնաժամի առաջ, ըստ որում՝ դեռ նախորդած շրջանից եկող համակողմանի ճգնաժամը չհաղթահարած կամ չհանգուցալուծած:Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին, ապա պարզ է, որ միայն անուղղելի միամիտը կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ: Բանն այն է, որ ՍԴ ներկայիս կազմը մեծապես ՔՊ-ի կողմից է նշանակված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի «յուրայինացման» գծի մեջ: Ավելին, ՍԴ կազմում կան դատավորներ, որոնք ոչ այնքան վաղուց ուղղակիորեն ներգրավված են եղել ՔՊ-ի (խմբակցության) և իշխանական «Հանրապետություն» կուսակցության գործունեության մեջ: Ու տրամաբանական է կայացված որոշումը, որ նրանք՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալ յանը չեն մասնակցի «ընտրության գործի» քննությանը: Ու որքան դա տրամաբանական է, նույնքան անհասկանալի է, թե ինչու ճիշտ այդպիսի որոշում չի կայացվել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ, քանի որ նա ժամանակին (2021թ.) պատգամավորության թեկնածու է եղել Արման Բաբաջանյան-Շիրինյան դաշինքով, իսկ Բաբաջանյանն այդ «գործով» ՍԴ դիմողներից մեկն է: Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ, որ Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։Ինչևէ:

Վերադառնալով բուն խնդրին՝ նկատենք, որ ՍԴ դիմած քաղաքական ուժերն ու իրենց լիդերները, ներկայացուցիչները, անշուշտ, միամիտներ չեն: Պարզապես նախանշված իրավական, եթե կուզեք՝ իրավա-քաղաքական ճանապարհը դա է. եթե համաձայն չեն ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքների հետ, ապա դրանք վիճարկելու տեղը Սահմանադրական դատարանն է: Այսինքն, հետագայում նոր իրավական ու քաղաքական գնահատականներ տալու և դրանից բխող գործողությունների դիմելու համար նախ պետք է պահել ընթացակարգը: Պետք է կարծել, որ ընդդիմության հիմնական ուժերի մոտեցումը հենց այդ շրջածիրում է:Այս ամենի հետ կա նաև ոչ պակաս կարևոր հանգամանք՝ կապված հենց վիճարկվող ընտրությունների հետ:

Մեզանում կա տարածված թյուրընկալում, թե ընտրությունը գերազանցապես քվեարկությունն է: Մինչդեռ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Քվեարկությունը ընտրական գործընթացի կարևոր փուլերից մեկն է միայն:Նշված թյուրընկալումն էլ, ի դեպ, տարածվում է ընտրական ամբողջ գործընթացի վրա: Այսինքն, երբ մարդիկ ասում են՝ «կեղտոտ ընտրություններ», «կեղծված ընտրություններ», շատերը պատկերացնում են քվեատուփերի լցոնումները, «կարուսելը», քվեաթերթիկների թվի կեղծումը և այլն: Դրանք բոլորն, ինչ խոսք, ընտրախախտումներ են: Բայց գոնե հիմա ամենահիմնականը չեն, ավելին՝ հույս ունենք, որ դրանցից շատերը մնացել են անցյալում: Խոսքն, իհարկե, թվերի մանիպուլ յացիայի մասին չէ: Դա, ոնց հասկանում ենք, ոչ մի կերպ անցյալում չի մնացել:Մի խոսքով, զուտ «լցոնային» կամ «կարուսելային» տեսանկյունից գուցե թե իսկապես խնդիրներ առանձնապես չեն եղել: Այդուամենայնիվ, դրանից այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել:Ու հարցն այն չէ միայն, որ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակահատվածում ակնհայտորեն ինչ-ինչ մանիպուլ յացիաներ կատարվեցին:

Հենց թեկուզ ձայների հաշվարկի ընթացքում ամփոփումը գիշերն ընդհատելու և միայն առավոտյան թվեր հրապարակելու փաստն ինչ ասես՝ արժե: Դեռ չենք խոսում կամայականորեն 3 տեղամասի արդյունքները զրոյացնելու և վերաքվեարկությունը զավեշտալի «հիմնավորումներով» մերժելու ԿԸՀ որոշման մասին:Բայց բուն «ընտրական գործընթացը» շատ ավելի տարածական և ընդգրկուն է, եթե անգամ միայն նախընտրական քարոզարշավի շրջանից վերցնենք: Ու այդ գործընթացը ժողովրդավարական կամ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր պայմաններ, օրինակ՝ մրցակցության հավասար պայմաններ ունենալը, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավորության էական սահմանափակումը կամ բացառումը, իրավապահ ու քննչական մարմինների անկողմնակալությունը: Բաներ, որ 2026-ին ոչ մի կերպ չեն ապահովվել: Լրիվ ընդհակառակը:

Այսինքն, ընդդիմադիր հիմնական ուժերը և իշխանությունը, նաև այլ մրցակից ուժեր ունեցել են անհավասար պայմաններ, ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի փաստացի լիդերը զրկված է եղել նույն ձևաչափով ընտրողների հետ ազատորեն հանդիպելու հնարավորությունից: Վարչական ռեսուրսը փաշինյանական իշխանությունը ամբողջովին չարաշահել է: Իրավապահ ու քննչական, ռեպրեսիվ մարմինները թիրախավորել են բացառապես ընդդիմադիր ուժերին, թիրախավորվել, ապա ձերբակալվել ու կալանավորվել են ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, գործիչներ, առավելապես այն անձինք, որոնք համապետական կամ տեղական մասշտաբներով եղել են ակտիվ-կազմակերպիչներ, նախընտրական շտաբների ներկայացուցիչներ, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաները կրել են զանգվածային բնույթ և կազմալուծել են ուժերից շատերի նախընտրական շտաբների աշխատանքները:

Մինչդեռ իշխանության ու ՔՊ լիդերի նկատմամբ նման սահմանափակումներ ու սանկցիաներ չեն կիրառվել, նույնիսկ՝ մրցակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և կյանքին սպառնալու բացահայտ դրսևորումների դեպքում:Այս տեսանկյունից ուշադրություն գրավեց Լևոն Զարգարյանի վերլուծական անդրադարձը՝ հիմնված Հարվարդի համալսարանի քաղաքագետներ Սթիվեն Լևիցկու և Դենիել Զիբլատի՝ 2018-ին հրապարակված «Ինչպես են մեռնում ժողովրդավարությունները» աշխատության վրա: Ինչի մասին է խոսքը: Եթե խիստ հակիրճ, ապա խոսքը հենց ժողովրդավարության պատրանքի կամ նշված քաղաքագետների արտածած եզրույթով՝ «մրցակցային ավտորիտարիզմի» մասին է:

Նրանք տալիս են «ժողովրդավարության մեռնելու» 4 հիմնական հատկանիշ. ա) ընդդիմության լեգիտիմության ուրացում («պատերազմի եռագլուխ կուսակցություն» և այլն), բ) քաղաքական մրցակիցների (ընդդիմության) նկատմամբ բռնության թույլատրելիություն (ձերբակալումներ, պիտակումներ՝ «ահաբեկիչներ են», «ընտրակաշառք բաժանողներ են», անգամ՝ «օտարերկրյա գործակալներ», բնականաբար՝ առանց ապացույցների), գ) քաղաքացիական ազատությունների սահմանափակում (ճնշումներ Եկեղեցու դեմ, շանտաժներ, վարկաբեկման արշավներ, ընդդիմության համակիրներին աշխատանքից ազատելու ճնշումներ, անգամ համալսարանի մի ամբողջ ամբիոն լուծարեցին), դ) քաղաքական մրցակցության սահմանափակում:

Կարելի է ասել, որ Հայաստանի այս տարվա ընտրական գործընթացները տեղի են ունեցել հիշյալ քաղաքագետների նախանշած բոլոր հատկանիշների կիրառմամբ: Իսկ հանրագումարում դա հանգեցրել է «հայկական ժողովրդավարության» մահվան կամ առնվազն սուր տոքսիկոզի: Ավելի պարզ ասած՝ երբեմնի «ժողովրդավարության բաստիոնից» մնացել է սոսկ «բաստիոնը»՝ ավտորիտարիզմի, բռնապետության ժանգոտ փշալարերով:



Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ