Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են: Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու:


«Ո՞ւմ տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչո՞ւ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ լինել» սեփական ընտրողների, նաև՝ չընտրողների վրա: Սա ուղիղ հասցված ուժգին հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև. «Հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների՝ դուք պիտի սոված մնաք»:


Երկրի ղեկավարն, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողները վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգսեր ունեն:


Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, սոցիալական վիճակի վատթարացմամբ, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա:


Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային «մուննաթի» մակարդակի:


Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների ու, ընդհանրապես, քաղաքացիների նկատմամբ: Ինչ աստիճանի միևնույնությամբ, անգամ՝ «թքածունեցողական» վերաբերմունք ունի քաղաքացիների վիճակի, սոցիալական ապահովության նկատմամբ:


Այ թե ինչ է ցույց տալիս այս ամենը: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ:


Ու միայն սա չէ: Ուրեմն, ինքն իր վարած «քաղաքականությամբ» փչացնի հարաբերությունները մի երկրի, ավելին՝ տնտեսաքաղաքական միավորման (ԵԱՏՄ-ի) հետ, գյուղմթերք արտադրողները, դրա հետ շաղկապված բիզնեսներն առանց այլընտրանքի հնարավորության զրկվեն իրենց բիզնեսգործունեության շուկայի 98 տոկոսից, բայց Փաշինյանը առաջանցիկ «մուննաթ» գա բոլոր այդ մարդկանց վրա, թե՝ «հարմարվեք նոր շուկաներին»:


Ասել կուզի՝ դուք, ձեր ապրանքը, ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, ի՞նձ ինչ... Սա, կարելի է ասել, «կայֆավատ լինելուց» էլ անդին է: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին:


Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը, լավագույն դեպքում, հեռուստաէկրաններից կբացատրի՝ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Ի դեպ, նախ՝ խոսքը միայն ծիրանի մասին չէ: Իրականում պատկերը շատ ավելի ընդգրկուն է և տխուր: Խոսքը գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականու մասին է. լոլիկ, պղպեղ, վարունգ, կորիզապտուղներ (կեռաս, բալ), հարկավ՝ նույն ծիրանը, գումարած՝ դեղձը: Ավելին՝ ծաղիկները:


Ու քանի որ իրենք առավելապես «փիարվելու» հարցում են ուժեղ, գլուխ են գովում, թե 5000 ծաղիկ այստեղ արտահանեցին, 10000 ծաղիկ՝ այնտեղ: Նույնիսկ էական չեն այն տեղեկությունները, որ, ասենք, այդ 10000 ծաղիկն այլ երկիր արտահանելը կառավարության հետ ոչ մի կապ չունի, բիզնեսմենը շատ ավելի վաղ նման գործարք էր կնքել: Բայց, իրոք, նույնիսկ դա չէ կարևոր:


Կարևորն այն է, որ կառավարության ղեկավարի վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ զրկվել է շուկայից, որտեղ տարեկան մոտ 95 միլիոն ծաղիկ է իրացնում: Չնայած «մաթեմատիկայից կաղալու» ինքնախոստովանությանը, հաշվել գոնե պիտի որ կարողանան: Համեմատեք մի քանի հազարն ու 95 միլիոնը:


Նույնը՝ ծիրանի, կեռասի, առհասարակ, չարտահանված ու փչացած, նաև՝ փչանալիք պտուղ-բանջարեղենի մասին: Եվ սա էլ նույնիսկ ամենը չէ. Փաշինյանն արդեն «մեղավոր է նշանակում» հողագործներին, ֆերմերներին, գործարարներին, թե՝ ձեր անորակ ապրանքով մեր ինքնիշխանության հետ եք խաղում:


Այսի՞նքն: Ի՞նչ է ուզում ասած լինել. որ մինչև այս անորակ ապրանք էր մատակարարվո՞ւմ ավանդական դարձած շուկաներ, ասենք՝ Ռուսաստան: Հարց է ծագում. նախ՝ այդ ինչո՞ւ նախկինում նման խնդիրներ չէին ծագում, եթե լինում էլ էին, ապա հատուկենտ դեպքեր, որոնք արագ կարգավորվում էին, և հետո՝ իսկ ինչի՞ համար են Հայաստանի համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն և որոնց ղկավարները, նկատենք, որպես պետական ծառայողներ, աշխատավարձերից բացի, նաև ոչ քիչ պարգևավճարներ են ստանում: Թե՞ իր մեղքով փչացած հարաբերությունների համար հիմա էլ նոր «քավության նոխազներ» է փնտրում:


Ինչպես նախկին բոլոր դեպքերում: Ասել ենք, կրկնենք, մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ Փաշինյանն այս ամբողջ աղետների, փորձանքների համար (նաև սպասվող) բոլոր մեղքերը գցելու է ժողովրդի «գրպանը»:


Վաղուց արդեն այդ ճանապարհին է...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ