Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհանուր դիրքորոշման են եկել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ:
Նրա խոսքերը հաղորդել է 20 Minuten-ը։ «Մեզ բոլորիս վստահության հիմք են տալիս նախագահ Թրամփի խոսքերը. Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը: Եվ ես կարծում եմ, որ սա հստակ ազդանշան է», - ասել է Մերցը։
Ըստ նրա՝ G7-ի բոլոր առաջնորդները համաձայնել են Ուկրաինային աջակցությունը մեծացնելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության հարցում՝ բանակցությունների համար ճանապարհ հարթելու համար։
Հարցին, թե արդյոք Թրամփը խոստացել է աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին և ապահովել Եվրոպայի համար տեղ բանակցությունների սեղանի շուրջ, նա նշել է, որ դա երբեք կասկածի տակ չի եղել։








