Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ


Հունիսի 11-ին Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության Երևանյան մշակութային կենտրոնում կայացավ կարևոր ու գեղեցիկ արարողություն։ Արդեն տեղեկացրել ենք՝ 2024թ․ օգոստոսից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի համագործակցության և աջակցության շնորհիվ Երևանում սկսել է գործել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյան։

Ընթացքում թատրոնը մի քանի անգամ Երևանյան բեմերում խաղացել է Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կլինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Այժմ թատրոնը պատրաստվում է և հունիսի 28-ին Համազգային թատրոնի բեմում կներկայացնի Մուրացանի «Ռուզան» դրաման։ Բացի թատրոնին աջակցելուց, Յու․ Նավոյանի աջակցությամբ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում սկսել է գործել Արցախյան հատուկ կուրսը։

 

15 արցախցի երիտասարդ արդեն մեկ տարի է՝ ուսանում են թատերական դպրոցում, և հունիսի 11-ին նրանց հետ հանդիպեցին ու առաջին կուրսը հաջողությամբ ավարտելու համար շնորհավորեցին, շնորհավորագրեր հանձնեցին «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, անվանի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի որդի Հակոբ Ղազանչյանը, դպրոցի հիմնադիր Մարիամ Ղազանչյանը, Արցախյան կուրսի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը։

Ներկա էին նաև արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը և «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուվաևան։ Ողջունելով թատերական դպրոցի արդեն երկրորդ կուրս փոխադրված սաներին՝ Յու․ Նավոյանը նշեց՝ Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնը կոչվում է նաև «Արցախի տուն»։ Իհարկե, պատահական չէ անվանումը․ այստեղ հաճախ են հանդիպում, «Դիալոգ»-ի աջակցությամբ Երևանում գործունեությունը շարունակող արցախյան մշակութային խմբերը՝ «Վարարակն» երգչախումբը, «Արցախի բալիկներ»-ը, Արցախ ջազը, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը և այլն։

Դիմելով թատերական դպրոցի սաներին՝ Յու․ Նավոյանը կարևորեց այն հանգամանքը, որ նրանք սովորում են մեծ հայուհի Գ․ Նովենցի անվան թատերական դպրոցում, որը հնարավորություն կտա դերասան դառնալու համար։ Նաև շնորհակալություն հայտնեց Հ․ Ղազանչյանին համագործակցելու և արցախցիներին աջակցելու համար։ Յու․ Նավոյանն իր հետ Մոսկվայից բերել էր նաև գրքեր՝ հայ և ռուս դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ հրատարակված գործեր, որոնք, որպես խորհրդանիշ, նվիրվեցին ապագա դերասաններին։

Յու․ Նավոյանի և Մ․ Ղազանչյանի ստորագրությամբ շնորհակալագրում, որը հանձնվեց սաներին, գրված է․ «Շնորհավորում ենք Ձեզ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի Արցախյան կուրսի 2025-2026 ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու համար։ Ուսումնական տարին լի էր տեսական ու գործնական նորույթներով, այն թատերական արվեստի գաղտնիքները նորովի բացահայտելու և դրանց հմտորեն տիրապետելու ճանապարհ հանդիսացավ։ Վստահ ենք, որ այս ընթացքում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած փորձը կդառնան այն հենքը, որի վրա կկառուցեք Ձեր հետագա հաջողությունները»։ Շնորհավորելով իր սաներին՝ Ռուզան Խաչատրյանը կարևորեց «Դիալոգ»-ի աջակցությունը, առանց որի չէր գործի և Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է, և Գալյա Նովենցի թատերական դպրոցում չէր գործի Արցախյան դասարանը։ «Առաջին տարին մեր սաների համար դարձավ առաջ գնալու լուրջ ընթացք թատերական կյանքում, և հավատում եմ՝ նրանք հասնելու են իրենց նպատակին։ Ցավալի է՝ մենք այժմ Արցախում չենք, բայց հոգով ու մտքով մշտապես ենք այնտեղ, ու պետք է ամեն ինչ անենք տուն վերադառնալու համար», -ասաց Ռ․ խաչատրյանը։

Հակոբ Ղազանչյանն իր խոսքում մեջ բերեց Կ․ Ստանիսլավսկու խոսքը՝ «Կարևորն այն չէ, ինչ ասում ես, այլ այն՝ ինչ անում ես»։ Հավելեց՝ իսկական արհեստավարժ արվեստագետը պետք է աշխատի 24 ժամ, որ հասնի արդյունքի ու նպատակին։ Արցախյան կուրսի աշխատանքներն սկսելու, երիտասարդների հետ աշխատելու, եղած դժվարությունները հաղթահարելու և արդեն հաջողությունների մասին խոսեց Մարիամ Ղազանչյանը։ Հավելեց նաև՝ երիտասարդները դեռ մեկ տարի էլ պետք է սովորեն։ Արձակուրդներից հետո շարունակելու են աշխատանքը, և վստահ է՝ հաջողություններն առջևում են։ Առաջին կուրսում թատերականի սաներն ուսումնասիրել են մասնագիտական տարբեր առարկաներ՝ դերասանի վարպետություն, խոսքի վարպետություն և այլն։ Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ նրանք պետք է շատ ընթերցեն հատկապես հայ և համաշխարհային դասականների գործերը։ Ընթացքում դպրոցի սաները խոսեցին իրենց հետագա ծրագրերի, անելիքների մասին։ Բոլորն էլ իրենց համար մեծ հաջողություն են համարում Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում սովորելը։ Վստահեցրին՝ մեկ տարվա ընթացքում շատ բան են սովորել, և շատերի համար թատրոնի բեմն է լինելու գործելու տեղը։ «Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ՝ դառնալ դերասանուհի։ Եվ ինձ նվիրելու եմ միայն թատրոնին», -ասաց Վերոնիկան։ Իսկ Շողերը, ով ինչ-որ ժամանակ կորցրել էր հույսը տուն՝ Արցախ վերադառնալու առումով, այժմ թատրոնի շնորհիվ հավատում է՝ որպես կայացած դերասանուհի մի օր իրենց խմբով խաղալու են Արցախի բեմում։

Թատրոնի ապագա դերասաններին ողջունեցին ու առաջին կուրսն ավարտելու առթիվ շնորհավորեցին նաև Աշոտ Բեգլարյանը, Ելենա Շուվաևան։ Որոշ երիտասարդներ նվեր ստացան նաև նրանց հեղինակած և ստորագրությամբ գրքերից, որոնք հրատարակվել են «Դիալոգ»-ի միջոցներով։ Ե․ Շուվաևան արդեն 25 տարի է բնակվում է Երևանում, շատ է այցելել Արցախ։ Իր ողջույնի խոսքում ասաց․ «Դուք այսօր ուսանում եք, դերասան եք դառնալու, բայց գիտեմ՝ երազում եք վերադառնալ հայրենի եզերք՝ Արցախ»։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև, որ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ։ Իսկ այժմ արվեստը, հատկապես թատրոնը մեծ ուժ է ներշնչելու տուն ու հայրենիք կորցրած երիտասարդ արցախցիներին։

 

Լրահոս

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը