Իսրայելի ղեկավարները կարծում են, որ Միացյալ Նահանգներում լիբանանյան կառավարության պաշտոնյաների հետ առաջիկա բանակցությունները, «ամենայն հավանականությամբ», կհանգեցնեն լայնածավալ հրադադարի համաձայնագրի։
Այս մասին հաղորդել է պետական Kan հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։ Մայիսի 29-ին Պենտագոնում սպասվում է երեք իսրայելցի զինվորական պաշտոնյաների հանդիպում լիբանանյան զինվորական պաշտոնյաների հետ։
Մայիսի 14-15-ին Վաշինգտոնում տեղի ունեցած լիբանանա-իսրայելական բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարվեց ապրիլի 16-ի հրադադարի համաձայնագրի 45-օրյա երկարաձգման մասին՝ հետագա առաջընթացն ապահովելու համար։ Ռազմական բանակցություններից հետո քաղաքական երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսի 2-3-ին։








